Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրավերով պաշտոնական այցով Բաքու է ժամանել Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Սերբիայի միջև ռազմավարական գործընկերության հիման վրա հաստատված հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, նաև ընդգծել համատեղ ռազմական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։ Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ նա հայտարարել է, …

