Սերբիայի ՊՆ ղեկավարը Բաքվում ռազմատեխնիկական համագործակցության հարցեր է քննարկել

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրավերով պաշտոնական այցով Բաքու է ժամանել Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Սերբիայի միջև ռազմավարական գործընկերության հիման վրա հաստատված հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, նաև ընդգծել համատեղ ռազմական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ նա հայտարարել է, թե Արցախում իրականացված էթնիկ զտումից հետո «հայկական զինված ուժերի կազմավորումները և հայկական անօրինական զինված խմբավորումներն ամբողջությամբ դուրս են բերվել Ադրբեջանի տարածքից»։

Հասանովը Գաշիչին հրավիրել է 2024 թվականի սեպտեմբերին Բաքվում կայանալիք Ադրբեջանի 5-րդ միջազգային պաշտպանական «ADEX» ցուցահանդեսին։

Սերբ պաշտոնյան իր հերթին գոհունակություն է հայտնել Ադրբեջան կատարած պաշտոնական այցի կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը և Սերբիան պատրաստ են համագործակցության բոլոր ոլորտներում։

Սերբիայի պաշտպանության նախարարը նաև շնորհավորել է ադրբեջանցի գործընկերոջը Արցախում իրականացրած ռազմական ագրեսիայի ու էթնիկ զտման կապակցությամբ։

Նշվում է, որ հանդիպմանը մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության, տարածաշրջանային անվտանգության ոլորտում հարաբերությունների ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ, ինչպես նաև քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Հավելենք, որ երկու երկրներն ակտիվ համագործակցում են ռազմական ոլորտում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Սերբիան Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքելու 45 միավոր 155 մմ-ոց Nora-B52 հաուբիցների մատակարարման վերաբերյալ՝ ընդհանուր 311 մլն եվրո արժեքով։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նոյեմբերի վերջին տեղեկացրել էր, որ ավելի վաղ իր հայտարարած պաշտպանական խոշոր պայմանագիրն արդեն ստորագրված է, սակայն դեռևս մանրամասներ չի կարող հայտնել՝ բացառությամբ, որ այն աֆրիկյան երկիր չէ, և որ խոսքը 311 միլիոն եվրոյի մասին է (ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Սերբիան նման պայմանագիր է կնքելու Ալժիրի հետ)։ Մինչ այդ, սեպտեմբերին էլ Սերբիայի նախագահը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ 300 մլն արժողությամբ մեծ պայմանագիր է ստորագրվելու։

2023 թվականի դեկտեմբերին Սերբիա կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վուչիչի հետ դիտարկել էր սերբական ռազմական տեխնիկան ու սարքավորումները։