Գալստանյանը ՌԴ-ի հետ կապը չի հերքում․ կա մեղադրանք՝ գումարով հեղաշրջման փորձ է արվում ՀՀ-ում․ Հարություն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր Հանրապետություն, Հայաստանի Եվրոպական, Քրիստոնեա-ժողովրդավարական, Հանուն Հանրապետության կուսակցությունների ղեկավարները համատեղ հայտարարություն կատարեցին՝ ՀՀ իշխանությունից պահանջելով առաջիկա ամիսներին հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու թեմայով։ Factor TV-ի հետ զրույցում քաղաքագետ Հարություն Մկրտչյանին հարց ուղղեցինք՝ ըստ նրա՝ ինչքանո՞վ են նպաստավոր աշխարհաքաղաքական իրողությունները՝ այդ քայլին գնալու, արդյո՞ք ՀՀ-ն պատրաստ է։ Պարոն Մկրտչյանը վստահ է, որ Հայաստանը պետք է վաղուց իրականացրած լիներ հանրաքվե, ավելին՝ հանրաքվեի չանցկացումը օր առաջ Հայաստանի դեմ է աշխատում։ Նա վստահ է, որ Հայաստանը պետք է առաջիկա ամիսներին պատասխանի այն հարցին՝ Ռուսաստանի՞, թե՞ Եվրամիության հետ է․

«Հայաստանը կարո՛ղ է թռիչքաձև ընթանալ դեպի Եվրամիություն։ Պետք չէ չվախենալ Ռուսաստանի արձագանքից, որը վաղուց է բարկացած։ Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունը պետք է հանրաքվե նշանակի այս հարցով։ Անհրաժեշտ է ԵՄ-ին անդամակցելու հարցը առաջնային պլան բերել։ Անդրադառնալով Մոսկվայից հավանական արձագանքի մասին հարցին, կարող եմ ասել, որ ՌԴ-ն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին միջամտելու մեկ գործիք ունի՝ ռազմական հարձակում, սակայն դա բութ և ոչ իրագործելի գործիք է՝ այն չի կարող գործի դնել։ Ահա թե ինչու՝ հոգևորականի վրա խաղադրույք դրեց»։

Մկրտչյանը համաձայն է հնչող այն կարծիքների հետ, թե ՀՀ-ի ներքին քաղաքական վերջին գործընթացները ունեն աշխարհաքաղաքական համատեքստ։ Ըստ այդ թեզի՝ փորձ է արվել նաև կասեցնել ՀՀ-ի և Արևմուտքի միջև գործակցության խորացումը։ Պատահական չէ, որ հենց այս օրերին որոշվեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների մակարդակը բարձրացվեց ռազմավարական գործընկերության հանձնաժողովի։ Իսկ դրան զուգահեռ, Գալուզինը դժգոհում էր, որ ՀՀ-ն նվազեցրել է ՌԴ-ի հետ շփումները։

«Բագրատ Գալստանյանը չի հերքում ՌԴ-ի հետ կապը։ Կա մեղադրանք, որ գումարի միջոցով ՀՀ-ում հեղաշրջման փորձ է արվում։ Սա ռուսական գործակալական ցանց է՝ էս մարդիկ ՌԴ-ին են ծառայում։ Ես մեղադրում եմ իշխանությանը, որը լյուստրացիա չարեց։ Գալստանյանը ստել է, թե Ոսկեպարի եկեղեցի է հանձնվում, թե իշխանափոխության պահանջ չունի, սակայն հասնելով Երևանի հրապարակ՝ այդպիսի պահանջ է հնչեցրել։ Գալստանյանը թող ասի՝ ո՞վ և ո՞ր հյուրանոցից է հրահանգել, ինչո՞ւ էր 1 ժամ 15 րոպեանոց ուլտիմատում ներկայացնում, եթե արյուն թափվեր ո՞ւմ ուսերին էր դա մնալու։ Ո՞վ է ֆինանսավորում իրենց, ո՞վ է դրսից զանգում, պետք չի ճգնել 20 տարի»,- ասաց Մկրտչյանը։

Նա կանխատեսում է, որ Բագրատ Գալստանյանի ղեկավարած ընդդիմադիր շարժումը մարում է գնում, թեև չի բացառում, որ հունիսի 17-ին փորձ արվի կուլմինացիա ապահովել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան