Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարկանիշային ցուցակի ընթացիկ շաբաթվա աղյուսակում Էլինա Ավանեսյանը 74-րդ տեղում է և առաջադիմել է 4 հորիզոնականով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: «Այո, Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Սակայն դեռևս ոչինչ պաշտոնական չէ: …

