ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման Հայաստանում է։ Նա X-ի իր միկրոբլոգում «Բարև, Երևան» հայերեն գրառում է արել, նաև շարունակել․ «Հաճելի է լինել Հայաստանում՝ առաջ մղելու ԱՄՆ-Հայաստան գործընկերության հիմնական նպատակները՝ մեր երկրների համար ավելի լավ ապագայի ուղղությամբ աշխատելու համար: Իհարկե, անհամբերությամբ, սպասում եմ նաև համեղ տոլմային ու լավաշին»։

