Մոսկվան, Թեհրանն ու Բաքուն նոր աշխատանքային խումբ կստեղծեն Հյուսիս-Հարավ միջանցքի համար

Լուրեր

23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
23.06.2026 | 20:28
Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի ներկայացուցիչները պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների համար և ստուգում իրականացնել սահմանային ու մաքսային տերմինալների ռուս-ադրբեջանական և ադրբեջանա-իրանական սահմաններին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանում ՌԴ առևտրային առաքելությունում Դաղստանի կառավարության ներկայացուցիչ Անդրեյ Տանաևը, որը ռուսական պատվիրակության կազմում մասնակցել է աշխատանքային խմբի ձևավորմանը նվիրված փորձագետների հանդիպմանը։

«Մենք Դերբենտում փորձագիտական ​​մակարդակով եռակողմ հանդիպում ենք անցկացրել Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի պատվիրակությունների միջև և ստուգել մաքսային ու սահմանային կետերը, որոնք ներառում են իրանական Աստարան, ադրբեջանական Աստարան, ադրբեջանական հարավային Աստարան, «Տագիրկերտ-Կազմալյարը», «Յարագ-Կազմայլարը»»,- ասել է պաշտոնյան։

Նա նշել  է, որ իրանական կողմի հետ «այս հանդիպման անցկացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2024 թվականի փետրվարին Թեհրանում անցկացված առևտրատնտեսական համագործակցության ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի ժամանակ», որը նախագահում էին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը և Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։

«Ադրբեջանական կողմի հետ պայմանավորվել ենք երկկողմանի»,- ասել է Տանաևը՝ ընդգծելով, որ «եռակողմ հանդիպումից առաջ բանակցություններ են կազմակերպել Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների միջև, որոնց ընթացքում քննարկվել են ընդհանուր բնույթի հարցեր։

«Յարագ-Կազմալյար անցակետում ամեն ինչ կատարվում է մեկ պատուհանի սկզբունքով․ փաստաթղթերը ներկայացրել են, 30-40 րոպեի ընթացքում պատրաստել են, տվել վարորդին, և նա գնացել է»,- ասել է նա՝ նշելով, որ ստացել է միայն դրական մեկնաբանություններ բեռնատարի վարորդից:

Տանաևն ընդգծել է, որ բեռնափոխադրումների հարցերը լուծելու նպատակով եռակողմ փորձագիտական ​​խմբի հանդիպումն «անցկացվել է վերջին տասը տարվա ընթացքում գրեթե առաջին անգամ»։

Նշենք, որ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին, ընդգծել էր, որ երկու երկրների համատեղ աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը լոգիստիկան է։

«Շատ բան պետք է արվի լոգիստիկայի զարգացման առումով. սա վերաբերում է ոչ միայն Հյուսիս-Հարավ ճանապարհին, այլև այլ վեկտորներին, լոգիստիկ կենտրոնների կառուցումը, այդ թվում՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի սահմանին՝ դաղստանյան հատվածում, արդեն ընթացքի մեջ է»,- նշել էր ՌԴ նախագահը՝ հավելելով, որ Հյուսիս-Հարավը կարող է դառնալ պահանջված միջազգային միջանցք։

Ըստ նրա՝ այդ երթուղին թույլ կտա բեռները հասցնել 10 օր ավելի արագ, քան Սուեզի ջրանցքով։ Պուտինը նաև ասել է, որ նախագծին աջակցում են Ադրբեջանի նախագահը, Իրանի ղեկավարությունը և օտարերկրյա ներդրողները։

Էմմա Չոբանյան