ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ դատավոր Արթուր Ստեփանյանի գործով որոշում կայացնելու
Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի գործով որոշում կայացնելու։ Որոշման օրվա և ժամի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։
Հիշեցնենք, որ Արթուր Ստեփանյանի վերաբերյալ վարույթ է հարուցվել «Փաստերի ստուգման հարթակի»-ի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդման առթիվ։
2023 թվականի դեկտեմբերին «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր հոդված այն մասին, որ Արթուր Ստեփանյանը 102 գործով դատական ակտ ուշացրել: Այս հրապարակումից հետո է Դանիել Իոաննիսյանը Արդարադատության նախարարությանը հաղորդում է ներկայացրել` վարույթ հարուցելու համար, և վարույթը հարուցվել է:
Արաքս Մամուլյան