Լուծարվող ԱՆԻՖ-ը ծախսել է շուրջ 10 մլրդ դրամ․ ընկերության աշխատակիցներն աշխատանքից ազատման ծանուցումներ են ստացել

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ԱՆԻՖ) իր գոյության ընթացքում՝ 2019-2023 թթ-ին, ծախսել է ավելի քան 6 մլրդ դրամ աշխատավարձերի և դրան հավասարեցված վճարումների, հարկերի, դուստր ընկերություններում ներդրումների համար։ Այս միջոցները դրամաշնորհների տեսքով հատկացվել են պետական բյուջեից։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ, բացի այդ, ընկերության կանոնադրական կապիտալում ՀՀ կառավարության որոշմամբ ներդրվել է 4 մլրդ 734 մլն ՀՀ դրամ «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ հիմնված ազգային ավիափոխադրող «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ (Ֆլայ Արնա) բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով։ Այսինքն՝ ընդհանուր ծախսվել է ավելի քան 10 մլրդ դրամ։

 

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին հատկացված միջոցները by Factor tv

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանի համաձայն՝ 2024 թ-ին ֆոնդը չի ֆինանսավորվել, սակայն 1․8 մլրդ դրամ ծավալով վերջին դրամաշնորհի ստացման պայմանագիրը նախարարությունն ԱՆԻՖ-ի հետ կնքել է անցած տարեվերջին՝ 2023 թ-ի դեկտեմբերի 28-ին։

ԱՆԻՖ-ի 2023 թ-ի ֆինանսական հաշվետվությունը դեռ չի հրապարակվել։ 2022 թ-ի հաշվետվության համաձայն՝ աշխատավարձերի ֆոնդը 1․3 մլրդ դրամ է եղել։

Factor.am-ի տեղեկություններով՝ ԱՆԻՖ-ի լուծարման մասին 2024 թ-ի մայիսի 23-ին կառավարության որոշումից հետո ընկերության աշխատակիցները ծանուցումներ են ստացել օգոստոսի 1-ից աշխատանքից ազատվելու մասին։ Ընդ որում՝ եթե մինչ այդ մայիսի 15-ի դրությամբ նրանք աշխատավարձ են ստացել (վարձատրությունն Ընկերությունում կատարվել է ամսական 2 անգամ), ապա դրանից հետո, թեև շարունակում են աշխատել, սակայն չեն վարձատրվում։

Ըստ պետական գնումների էլեկտրոնային համակարգի՝ 2024 թ-ի հունվար-մայիս ամիսներին ԱՆԻՖ-ը 4 մլն դրամից ավելի գումար է ծախսել ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ու լվացման, համացանցային, մեդիա մոնիթորինգի ծառայությունների, գրասենյակային սարքերի, գույքի պահպանման, քարթրիջների սպասարկման և այլ ծառայություններ գնելու համար։

Անկումը

ԱՆԻՖ-ը հիմնադրվել է 2019 թ-ին օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու նպատակով։ Անցած տարիների ընթացքում այն աջակցել է ընդհանուր 10 նախագծերի։ Թե դրանցից յուրաքանչյուրն ինչ հաջողություն է ունեցել՝ առանձին թեմա է։

2024 թ-ի հունվարին դադարեցվեց ԱՆԻՖ-ի ամենախոշոր նախագիծը․ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունն այլևս թռիչքներ չի իրականացնում։ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ավիաընկերության՝ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49 % բաժնետերն էր։ Ավիաընկերության պաշտոնական կայքում  նշված է, որ թռիչքների դադարեցումը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով։

 «Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում իր ծառայությունները հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ», – գրված է կայքում։

ԱՆԻՖ-ը լուծարելու մասին որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է այս տարվա մայիսի 23-ի նիստում լռելյայն՝ չզեկուցվող հարցերի շարքում։ Ուշագրավ է, որ 2019-ի ապրիլի 18-ի նիստում ԱՆԻՖ-ի ստեղծման մասին հարցը զեկուցվող էր և հայտարարվել էր՝ «Որակապես նոր քայլ ենք կատարում օտարերկրյա ներդրումները աջակցելու մեխանիզմները կատարելագործելու ուղղությամբ»։ Լուծարման որոշման  հիմնավորումը շատ սակավաբառ է․ միայն նշված է՝ «2024 թվականի մարտի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հաշվետվության N Վ/35-2024 արձանագրության 3-րդ կետի պահանջներով՝ Ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան քայլերի ձեռնարկման վերաբերյալ»։

Մարտի 14-ի այդ քննարկման մասին վարչապետի պաշտոնական կայքում որևէ տեղեկատվություն չկա, նշված արձանագրությունն էլ որևէ տեղ չի հրապարակվել։ Հետաքրքրական է, որ դրանից 1 օր առաջ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի (նախկինում՝ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն) 2023 թ-ի գործունեության հաշվետվությունը: Վարչապետն այս կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Փաստացի, թե՛ ԱՆԻՖ-ը և թե՛ «Էնթերփրայզ Արմենիան» ունեցել են միանման նպատակ՝ խթանել Հայաստանում ներդրումները։

ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը, հիշեցնենք, դրա ստեղծումից՝ 2019 թ-ից, Տիգրան Ավինյանն էր, որն այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ փոխվարչապետի պաշտոնը (2018-2021 թթ․)։ 2022 թ. սեպտեմբերից Ավինյանը Երևանի փոխքաղաքապետն էր, քաղաքապետ ընտրվեց 2023 թ-ի հոկտեմբերի 10-ին, որից 1 ամիս անց՝ նոյեմբերի 10-ին դադարեցվեց ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդում նրա նախագահությունը։ Պաշտոնների նման համատեղումը ուսումնասիրել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, խնդրահարույց համարել և 2023-ի դեկտեմբերին վարույթ հարուցել: ԿԿՀ-ի նյութերի հիման վրա վարույթ էր հարուցվել նաև Հակակոռուպցիոն կոմիտեում (ըստ մամուլի՝ ՔՕ 277-րդ հոդվածի 1-ին մաս), որն այնուհետև ուղարկվել էր Քննչական կոմիտե։

Քննչական կոմիտեում քննվում է նաև ԱՆԻՖ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը, որը հարուցվել էր Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրություններից հետո, երբ պարզվել էր, որ ընկերությունը պետությունից ստացած ֆինանսական միջոցներն արդյունավետ չի օգտագործել։

Գայանե Խաչատրյան