Ազգային ժողովում մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ։ Տոնոյանը նիստի մեկնարկին նշեց, որ հրապարակային հաշվետվություն կներկայացնի իր գործունեության վերաբերյալ։ «Սպառնալի իրավիճակի մասին տեղյակ եմ եղել՝ հաշվի առնելով իմ փորձն ու վերլուծելով ստացվող պաշտոնական տեղեկությունները։ Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունների սկսելու օրը որևիցե մեկին …