Սամվել Վարդանյանի ենթադրյալ խոշտանգումից երկու ամիս անց մեղադրյալ չկա. փաստաբանը պնդում է` քաղաքական հրահանգ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

Երկու ամիս առաջ Սամվել Վարդանյանի ենթադրյալ խոշտանգման դեպքով թեև նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն մինչ այս պահը որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանի պնդմամբ՝ ՔԿ-ն չի ուզում գործը բացահայտել, քանի որ քաղաքական իշխանությունների կողմից հրահանգ կա։

Հասարակական տրանսպորտում իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպից հետո նույն օրը Սամվել Վարդանյանին ձերբակալելու որոշում կայացվեց։ Խուլիգանության կասկածանքով ձերբակալված Վարդանյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունյանը պատմել էին, որ ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին դիմակավորված անձինք խոշտանգել են նրան։

Այդ ամենից հետո ՆԳՆ-ից հայտնել էին, որ նշանակվել է ծառայողական քննություն․ այսօր տեղեկացրին, որ քրեական վարույթով պայմանավորված քննոթյունը կասեցվել է։ Տվյալ ոստիկանները շարունակո՞ւմ են աշխատել համակարգում՝ ՆԳՆ-ից այս հարցին չպատասխանեցին՝ մատնանշելով քրեական վարույթը։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Factor TV-ին միայն հայտնեց, որ նախաքննություն է ընթանում։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն ասաց՝ Սամվել Վարդանյանն ու նրան ուղեկցող ոստիկաններն առերեսվել են, բայց նախաքննությունից ելնելով՝ մանրամասներ հայտնել չի կարող։

Մինչ Քննչական կոմիտեն կպարզի Սամվել Վարդանյանին առերևույթ խոշտանգելու հանգամանքները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվում են Սամվել Վարդանյանի վերաբերյալ նախնական դատալսումները։ Հասարակական տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ ունեցած միջադեպից հետո Սամվել Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության և քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված թշնամանք կամ անհանդուրժողականություն հրահրելու հոդվածներով: Վարդանյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք և 7 միլիոն դրամ գրավ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան