Կոլումբիան 2020 թվականից ի վեր Թուրքիայի համար նախատեսված ավելի քան 6 տոննա կոկաին է առգրավել

Լուրեր

27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
27.11.2026 | 13:43
Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»
27.11.2026 | 13:40
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 13:36
Դատավորների հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշումը չէ․ ԱՆ
27.11.2026 | 13:28
Թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 136 միլիոն դրամ
27.11.2026 | 13:20
Արման Ծառուկյան․ «RAF-ի գոտին օգնել է ինձ գնել շատ տներ»
Բոլորը

Կոլումբիայի թմրամիջոցների դեմ պայքարի բաժնի (DIRAN) տվյալներով՝ մայիսին Կոլումբիայից Թուրքիա ուղևորվող կամ թուրքական նավահանգիստներում ավելի քան կես տոննա կոկաին է առգրավվել։ 2020 թվականից ի վեր հարավամերիկյան այս երկրում առգրավվել է Թուրքիայի համար նախատեսված ավելի քան վեց տոննա կոկաին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքական ոստիկանությունը վերջին շաբաթների ընթացքում Գեմլիք նավահանգստում առգրավել է Կոլումբիայից բեռնված 373 կիլոգրամ կոկաին, մինչդեռ թմրանյութերի դեմ պայքարի կոլումբիական թիմերը հայտնաբերել են 151,2 կիլոգրամ կոկաին, որը նախատեսված է եղել Ստամբուլ ուղարկելու համար։

Կոլումբիայի ոստիկանությունը կարևորել է նաև 2020 թվականին Բուենավենտուրա նավահանգստում Թուրքիայի համար նախատեսված ավելի քան 4,9 տոննա կոկաինի առգրավումը։

Փորձագետները նշում են, որ նման ծավալի բեռներ, հավանաբար, ուղարկվում են մեկից ավելի հանցավոր կազմակերպությունների կողմից, և որ Թուրքիայի կարևորությունը Եվրոպա, Կովկաս և Մերձավոր Արևելք կոկաին մատակարարելու հարցում վերջին տարիներին մեծացել է: