Բլինքենը Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հայաստանի հետ առանց հապաղելու խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։  ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը։

«Պետքարտուղարը նշել է  է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից շարունակական առաջընթացը և ընդգծել համաձայնագրի անհապաղ կնքման կարևորությունը: Նա կրկնել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում հետագա ներգրավվածության աջակցմանը ցանկացած ձևով, որը օգտավետ  է կողմերի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդգծելով ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների կարևորությունը՝ Բլինքենը շեշտել  է Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցությունն ընդհանուր կլիմայական և էներգետիկ նպատակների շուրջ՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել COP29-ի հաջողությանը: Նա կոչ է արել նորացնել և ամրապնդել երկկողմ հարաբերությունները Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև։

Բացի այդ ՝ Բլինքենը կրկին հորդորել է Ադրբեջանին հարգել իր միջազգային և մարդու իրավունքների պարտավորությունները և ազատ արձակել բոլոր անարդարացի  ձերբակալվածներին։ Նա կոչ է արել Ադրբեջանին դա անել որքան հնարավոր է արագ։