Ադրբեջանը բախվում է տնտեսական դժվարությունների, քանի որ գազի և նավթի եկամուտները կտրուկ նվազում են

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Չնայած 2024 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում գազի արտահանման ծավալների ավելացմանը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Ադրբեջանում այստեղից եկամուտների զգալի նվազում է գրանցվել։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ Մաքսային պետական ​​կոմիտեի տվյալներով՝ հունվարից մինչև մայիս Ադրբեջանն արտահանել է 3,45 մլրդ խմ բնական գազ՝ 9,91 մլրդ դոլարի։ Սակայն 1000 խմ գազի գինը կտրուկ նվազել է՝ 614 դոլարից հասնելով 348 դոլարի, ինչը հանգեցրել է եկամուտների նման անկման։

Նվազել են նաև Ազերի, Չիրագ և Գյունեշլի հանքավայրերից նավթի արդյունահանման եկամուտները, ինչը սրում է տնտեսական խնդիրները:

Ըստ կանխատեսումների՝ այս տարի Ադրբեջանի պետական ​​նավթային հիմնադրամը (SOFAZ) նավթի վաճառքից կստանա շուրջ 5 մլրդ դոլար, ինչը զգալիորեն պակաս է նախորդ տարիների համեմատ։ 2022 թվականին նավթի բարձր գների շնորհիվ եկամուտներն աճել էին՝ հասնելով մինչև 10 միլիարդ դոլարի։ Այնուամենայնիվ, անցյալ տարի ցուցանիշները նվազել են մինչև 6 միլիարդ դոլար, հետագայում էլ անկումներ են սպասվում արտադրության կրճատման պատճառով:

Տնտեսական այս անկումը կարևոր հարցեր է առաջացնում Ադրբեջանի տնտեսության ապագայի և սոցիալական նախագծերի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ:

Միլլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության հանձնաժողովի անդամ Մազահիր Էֆենդիևը լրատվամիջոցների հետ զրույցում խոստովանել է նավթի և գազի համաշխարհային գների անկայունությունը։

«Եթե մեկուկես տարի առաջ գազի գինը 2000 դոլարից ավելի էր, ապա այսօր այդ գինը շատ ավելի ցածր է։ Եվ սա անկասկած ազդում է պետական ​​բյուջեի եկամուտների վրա»,- ասել է պատգամավորը՝նշելով, թե կառավարությունը քայլեր է ձեռնարկում բացասական հետևանքները մեղմելու ուղղությամբ՝ ավելացնելով եկամուտները ոչ նավթային հատվածից։

Տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին էլ իրավիճակի վերաբերյալ ավելի քննադատական ​​տեսակետ է հայտնել։ Նա ասել է, որ Ադրբեջանի տնտեսությունը վաղուց կախված է նավթից և գազից ստացվող եկամուտներից։

«Երկար տարիներ կառավարությունը չի կարողացել անցնել այլընտրանքային տնտեսական մոդելի։ Նավթից կախվածությունը նոր խնդիր չէ»,- նշել է մասնագետը՝ ընդգծելով նավթի արդյունահանման տագնապալի անկումը, որի արդյունքում մայիսին արդյունահանումը, 2000-ականների սկզբից ի վեր առաջին անգամ, նվազել է 500 հազար բարելից:

Միաժամանակ, չնայած մտահոգություններին՝ Ջաֆարլին նշել է, որ անմիջական ճգնաժամ չի սպասվում։

«Պետական ​​նավթային հիմնադրամը և Կենտրոնական բանկը ռեզերևներ ունեն, որոնք բավարար են երեք տարվա բյուջե ձևավորելու համար»,- ասել է նա՝ կառավարությանը կոչ անելով հրատապ միջոցներ ձեռնարկել  խնդիրների լուծման համար:

«Երկրի տնտեսությունը պետք է բավականաչափ ազատականացվի, անհրաժեշտ է ստեղծել ազատ մրցակցային միջավայր և ձգտել զարգացնել այլ ոլորտներ»,- ասել է տնտեսագետը։

Նշենք, որ նավթային եկամուտների անկմամբ պայմանավորված՝ Ադրբեջանի ՀՆԱ-ն 2024 թվականի առաջին չորս ամիսներին կրճատվել է 4,5 տոկսով՝ կազմելով 38,18 մլրդ մանաթ (22,45 մլրդ դոլար)։ Սա զգալի անկում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ավանդաբար գերիշխող նավթագազային հատվածն այս ժամանակահատվածում գրանցել է մի փոքր անկում՝ 0,2 տոկոսով։

Քանի որ նավթից և գազից եկամուտները նվազում են, ավելի շատ են հնչում կոչեր դիվերսիֆիկացիայի և տնտեսական բարեփոխումների։ Մասնագետները նաև ընդգծում են ոչ նավթային հատվածի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը:

Այստեղ ևս վերջին տվյալները մտահոգիչ պատկեր են ներկայացնում։ 2024 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 6 մլրդ դոլար, ընդ որում, ոչ նավթային հատվածի մասնաբաժինը կազմել է ընդամենը 673,7 մլն դոլար, ինչը 912,2 մլն դոլարով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Էմմա Չոբանյան