550 մլն ավելի գումար կարմիր գծերի վճարումներից.ինչ ազդեցություն է ունեցել կայանատեղիների թանկացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Այս տարեսկզբից վարորդները «Ա» գոտում  կայանելու մեկ տարվա համար 160,000 դրամ են վճարում՝ նախկին 12,000 դրամի փոխարեն։ Տրանսպորտային միջոցի կայանումն անվճար է միայն կիրակի օրերին, մինչև 15 րոպե կայանելու դեպքում, ինչպես նաև ժամը 22:00-ից մինչև 09:00-ն։ Այս տարվա փետրվարի 13-ի ավագանու նիստում Ավինյանը պնդում էր, որ կարմիր գծերի վճարների թանկացումն այնքան էլ չի մեծացրել բյուջեի մուտքերը։

Այսպիսով, այս տարվա հունվարի 1-ից մինչև մայիսի 31-ը Երևանի «Ա» և «Բ» գոտիներում կայանելու համար Երևան համայնքի եկամտային հաշվեհամարներին փոխանցվել է 1 մլրդ 184 մլն դրամ։ Սրանից 899 մլն դրամը վճարվել է «Ա» գոտու և միայն 285 մլն դրամը՝ «Բ» գոտու համար։ 2023 թվականի նույն ժամանակահատվածում վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար վճարվել է 632 մլն դրամ։ 2023 թվականի ընթացքում ավտոկայանատեղի կայանումը, ըստ գոտիավորման սահմանված չլինելու հետևանքով, առանձին հաշվառում չի իրականացվել:

Ստացվում է՝ այս տարվա առաջին 5 ամիսներին կայանատեղիների վճարումներից համայնքային բյուջե է մուտքագրվել շուրջ 550 մլն դրամով ավելի գումար, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Քաղաքապետարանից վստահեցնում են՝ փոփոխության արդյունքում Երևան քաղաքի կենտրոնում մշտական կայանվող մեքենաների քանակը կտրուկ նվազել է:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության և վերահսկողության» ՀԿ անդամ Արտակ Գաբոյանը, ծանոթանալով քաղաքապետարանի պատասխանին, կենտրոնում կայանվող մեքենաների քանակի կտրուկ նվազման մասին պնդումը ծիծաղելի է գնահատում։ Ըստ նրա՝ միայն կայանման թանկացումը շատ քիչ է կենտրոնի բեռնաթափումն ապահովելու համար։

Գաբոյանի դիտարկմամբ՝ քաղաքապետարանը ևս մեկ անգամ հաստատում է, որ թեև պակասել է կայանման տարեկան բաժանորդագրության վճարողների քանակը, այնուամենայնիվ, ավելացել է քաղաքապետարան մուտքերի ծավալը։

Քաղաքապետարանից Factor TV-ի հարցմանն ի պատասխան նաև փոխանցել են, որ այս տարվա հունվարի 1-ից մինչև մայիսի 31-ը կարմիր գծերում կայանման համար վճարում է արվել 8,264 տրանսպորտային միջոցի համար, իսկ 2023-ի նույն ժամանակահատվածում՝ 41,136 տրանսպորտային միջոցի, այսինքն՝ այս տարի անցյալ տարվա համեմատ մոտ 5 անգամ նվազում է գրանցվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան