Ղրղզստանը, Ուզբեկստանը և Չինաստանը դեպի Եվրոպա երկաթուղի կկառուցեն՝ շրջանցելով Ռուսաստանը

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային երկու հանրապետություններ՝ Ղրղզստանը և Ուզբեկստանը, պայմանավորվել են Չինաստանի հետ դեպի Եվրոպա կառուցել երկաթուղի, որը կշրջանցի Ռուսաստանը, գրում է The Moscow Times-ը:

Նախագծի վերաբերյալ համաձայնագիրը, որը Պեկինը, Բիշքեկը և Տաշքենդը քննարկում են արդեն 27 տարի, կողմերը ստորագրել են հունիսի 6-ին Պեկինում, իսկ շինարարությունը պետք է սկսվի հոկտեմբերին։ 450-500 կմ երկարությամբ երկաթգիծը կդառնա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաշխարհային նախաձեռնության մի մասը:

«Փորձագետները նշում են, որ բեռնափոխադրումների տարեկան ծավալը կհասնի 15 մլն տոննայի, իսկ վերջնական սպառողներին ապրանքների առաքման ժամկետը կկրճատվի 7 օրով։ Բացի այդ, կստեղծվեն ժամանակակից տարանցիկ և լոգիստիկ ենթակառուցվածք, պահեստներ և տերմինալներ»,- ասել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Ճանապարհը կանցնի Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Քաշգարից Ղրղզստանի Թորուգարտ, Մակմալ և Ջալալ-Աբադ տարածքներով մինչև Ուզբեկստանի Անդիջան: Այնուհետ մայրուղին կմիանա Կենտրոնական Ասիայի այլ երկրների ճանապարհներին, որտեղից բեռները կուղղվեն դեպի Կասպից ծով, Թուրքիա և Եվրոպա։

Հունիսի 19-ին Ղրղզստանի խորհրդարանը, որի տարածքով անցնելու է երթուղու հիմնական մասը, վավերացրել է Չինաստանի և Ուզբեկստանի հետ ճանապարհի կառուցման մասին համաձայնագիրը։ Համատեղ նախագծային ընկերություն (JPC) կստեղծվի երկրների միջև մայրուղու Ղրղզստանի հատվածը կառուցելու համար: Չինաստանը կտնօրինի դրա 51 տոկոսը, իսկ Ղրղզստանն ու Ուզբեկստանը՝ 24,5-ական տոկոսը։

Միաժամանակ, Ղրղզստանն առանձին ներդրումային համաձայնագիր կկնքի JPC -ի հետ, որը կկառուցի ճանապարհը և կշահագործի այն մինչև վերադարձնի ներդրումները։ Պաշտոնապես չի հայտարարվել, թե որքան ժամանակ JPC -ը կօգտագործի Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղին։

Շինարարությանը անմիջականորեն կմասնակցի China Railway International-ը: Ծրագրի արժեքը գնահատվում է մոտավորապես 8 միլիարդ դոլար:

«Հարկ է նշել, որ երկաթգիծը կապում է Չինաստանն ու Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև ճանապարհ է բացում դեպի Եվրոպա և Պարսից ծոցի երկրներ տրանսպորտային նոր ուղիներ։ Սա, անկասկած, դրական ազդեցություն կունենա մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության վրա»,- ասել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը։

Նա երկաթուղուց հանրապետության պոտենցիալ եկամուտը գնահատել է տարեկան 200 մլն դոլար։

Մինչ այժմ Չինաստանից Եվրոպա բեռները երկաթուղով փոխադրվում էին Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի տարածքով։ Այնուամենայնիվ, ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր որոշ ընկերություններ դադարել են օգտագործել ռուսական տարածքը տարանցման համար, նշել է վաշինգտոնյան Jamestown Foundation վերլուծական կենտրոնը։