ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 12:25
ՀՖՖ. Դատարանը առանց քննության է թողել «Նոայի» և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները
23.10.2026 | 12:14
Դնեպրոպետրովսկի և Սումիի վրա ռուսական հարձակումների հետևանքով չորս մարդ է տուժել
23.10.2026 | 12:03
«Մենք պատրաստ ենք». Նարեկ Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների գնալու տարբերակին
23.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում
23.10.2026 | 11:42
Պուտինը հայտարարել է, թե ՌԴ-ն «չի ցանկանում պատերազմել» Ուկրաինայի հետ, և որ գենետիկ հետազոտությունների համաձայն՝ «ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են»
23.10.2026 | 11:34
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
23.10.2026 | 11:23
Տիբեթում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհվել է առնվազն 16 մարդ, տասնյակ վիրավորներ կան
23.10.2026 | 11:12
Երկու հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԱԱ-ի 1/4 եզրափակիչում են
23.10.2026 | 11:00
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում
23.10.2026 | 10:55
Հայաստանը և ԱՄՆ-ն քննարկել են նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը
23.10.2026 | 10:45
Թրամփը հայտնել է, որ Մասկը վերականգնել է Starlink-ին Ուկրաինայի լիարժեք հասանելիությունը
23.10.2026 | 10:33
Կարգալույծ հռչակված քահանաները ևս պարտվեցին Եկեղեցուն. հոգևոր հովվի պաշտոնում վերականգնելու գործերը կարճվել են
23.10.2026 | 10:22
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 10:10
Արման Ծառուկյանը հարձակվել է Դիլոն Դենիսի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 10:04
Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ նիստում կարող է որոշում կայացվել Հայաստանի անդամակցության հարցով․ Մասադիկով
Բոլորը

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու՝ «Հանրապետություն» կուսակցության դիմումը։

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 5-ին դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով անվավեր ճանաչել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը։

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին կոչ էր արել այդ հարցով դիմել ԿԸՀ։

Մինչ այդ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նշել էր, որ ինքը բանավոր դիմել է ԿԸՀ, որտեղից իրեն ասել են, թե դիմելն անիմաստ է, քանի որ ԿԸՀ-ն նման լիազորություններ չունի, ինչին ի պատասխան Փաշինյանը կոչ էր արել դիմել գրավոր։ Արամ Սարգսյանն իր հերթին խոստացել էր արդեն վաղը (այսինքն՝ այսօր) գրավոր դիմել ԿԸՀ։

Դիմումում նաև նշվել է, որ դաշինքի օգտին եղել են ընտրական գործընթացի վրա էական ազդեցություն գործադրելուն միտված արտաքին միջամտության դեպքեր, իսկ դաշինքի առաջին համարի թեկնածուի՝ ՀՀ քաղաքացիության վերաբերյալ առկա են սահմանադրական պահանջներին համապատասխանության կասկածներ, որոնց առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բացի այդ, դիմումատուն հղում է կատարել մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ Հայաստան են ներթափանցել մեծածավալ դրամական միջոցներ, որոնք ենթադրաբար կապվում են դաշինքի հետ և կարող են օգտագործվել ընտրական գործընթացների վրա ազդելու նպատակով։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներ Արամ Վարդևանյանն ու Գոհար Մելոյանը ԿԸՀ նիստում հայտարարեցին, որ «Հանրապետություն» կուսակցության դիմումը չի պարունակում բավարար փաստական և իրավական հիմքեր, որոնք կվկայեն այնտեղ նշված խախտումների կամ մեղադրանքների առկայության մասին, և, ըստ նրանց, ներկայացված պնդումները հիմնավորված չեն համապատասխան ապացույցներով։

Արփի Հակոբյան

Մանրամասները՝ տեսանյութում։