«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

«Մենք դեռ չունենք հստակ որոշում, արդյոք դիմելու ենք վարչական դատարան, թե ոչ։ Այդ հարցը կքննարկվի կուսակցությանում և համապատասխան որոշումը կհրապարակենք ավելի ուշ»։

Այս մասին Factor TV-ին փոխանցեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Մհեր Բեջանյանը, պատասխանելով մեր հարցին, արդյոք ԿԸՀ-ի կողմից «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը անվավեր ճանաչելու դիմումի հետ կապված որոշումից հետո իրենք պատրաստվում են դիմել Վարչական դատարան։

Դիմումը ԿԸՀ ներկայացրած Մհեր Բեջանյանը հավելեց․ «Մենք ենթադրում էինք, կարծում էինք, որ այն խախտումները, դրանց մասին խոսակցությունները բավարար հիմք էին, որպեսզի հարցն ավելի խորն ուսումնասիրվեր և կարող էր ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, դրա համար էլ դիմեցինք այդ քայլին։ Սակայն, ԿԸՀ-ն փաստացի մերժեց»։

Հստակեցնող հարցին, թե երբ հայտնի կդառնա «Հանրապետության» որոշման մասին՝ նա միայն նշեց․ «Քաղաքական որոշման հարց է, դեռ կքննարկենք»։

Հիշեցնենք՝ քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը, որով պահանջվում էր անվավեր կամ ուժը կորցրած ճանաչել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նիստում ներկայացրեց որոշման նախագիծը՝ նշելով, որ վարչական վարույթի շրջանակում լսվել են ինչպես դիմումատու «Հանրապետություն» կուսակցության, այնպես էլ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների դիրքորոշումները։ Նիստի ընթացքում մերժվեց նաև «Հանրապետության» միջնորդությունը՝ դիմելու Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով։

Այսօր ԿԸՀ ներկայացված դիմումում «Հանրապետություն» կուսակցությունը պնդել էր, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կամ դրա հետ փոխկապակցված անձանց կողմից հնարավոր են եղել ընտրակաշառքի բաժանման, ընտրողների գույքային շահագրգռվածության ձևավորման, ինչպես նաև արտաքին ազդեցության դեպքեր։

Բացի այդ, բարձրացվել էին դաշինքի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուի, ցուցակի առաջին համարի թեկնածուի քաղաքացիության, ինչպես նաև դաշինքի հետ, ենթադրաբար, առնչվող ֆինանսական հոսքերի վերաբերյալ հարցեր։ ԿԸՀ-ն արձանագրել է, որ դիմումով չեն ներկայացվել ապացույցներ, որոնք կհաստատեին, թե դաշինքի գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են կամ առկա են Ընտրական օրենսգրքով նախատեսված այլ հիմքեր՝ ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու համար։ Հանձնաժողովը նաև նշել է, որ դիմումում ներկայացված պնդումները հիմնականում հիմնված են ենթադրությունների և իրավապահ մարմինների հաղորդագրությունների վրա։

Ըստ ԿԸՀ-ի՝ ներկայացված նյութերը չեն հիմնավորում նաև Ընտրական օրենսգրքի այն դրույթների կիրառելիությունը, որոնք կարող էին հիմք հանդիսանալ դատարան դիմելու և ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար։ Անդրադառնալով նախընտրական հիմնադրամների ծախսերին՝ ԿԸՀ-ն վկայակոչել է Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությունները, որոնց համաձայն՝ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացրած հայտարարագրերում խախտումներ չեն հայտնաբերվել։

Արդյունքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն՝ 7 կողմ ձայնով, որոշեց մերժել Արամ Սարգսյանի դիմումը։ Որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից և կարող է բողոքարկվել Վարչական դատարանում՝ երեք օրվա ընթացքում։

Արփի Հակոբյան