Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին՝ այդպիսով վերացնելով Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության վերջին խոչընդոտը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հունգարիան դարձել է ՆԱՏՕ-ի 31 երկրներից վերջինը, որը հավանություն է տվել Շվեդիայի հայտին։ Հունվարին Թուրքիայի խորհրդարանը՝ մեկ այլ երկիր, որը երկար ժամանակ հետաձգում էր այս հարցով քվեարկությունը, իր համաձայնությունը տվեց դաշինքին Ստոկհոլմի միանալուն։ …

