Դաշնակցային հռչակագիրը հաջողությամբ իրագործվում է․ Պուտինն ու Ալիևն Աստանայում բանակցում են

Լուրեր

07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
Բոլորը

Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկին Պուտինն ասել է, թե ուրախ է տեսնել Ալիևին՝ հավելելով, որ «համագործակցության ծավալը մեծ է, և եթե հանդիպեին ամեն ամիս, քննարկելու բան կլիներ»։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտում հարաբերությունները դրական են զարգանում։

«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ առանցքային՝ առևտրատնտեսական փոխգործակցության հարցում մեր հարաբերությունները դրական են զարգանում. ավելի քան 4 միլիարդ շրջանառություն և 4,3-4,5 միլիարդ ուղղակի ռուսական ներդրումներ տնտեսության մեջ։ Միտումը լավն է, առաջին կիսամյակում, իմ կարծիքով, կա արդեն 13 տոկոս աճ»,- ասել է Պուտինը։

Նա Ալիևին առաջարկել է քննարկել Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի զարգացումը։

«Ես կցանկանայի նշել մեր ծրագրերը ենթակառուցվածքների ոլորտում և, իհարկե, այստեղ առաջին տեղում է հայտնի Հյուսիս-Հարավ մայրուղին։ Հուսով եմ՝ մենք մի քանի խոսք կասենք այս մասին»,- նշել է ՌԴ նախագահը։

Ալիևն էլ ասել է, որ Ադրբեջանը վճռական է իր տարածքում Հյուսիս-Հարավ միջանցքի ենթակառուցվածքը զարգացնելու հարցում։ Ադրբեջանի նախագահը նաև նշել է երկու երկրների տնտեսությունների ակտիվ փոխգործակցությունը, ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների աճը։ Ալիևը նաև գոհունակություն է հայտնել է, որ 2022 թվականին երկրների միջև ստորագրված դաշնակցային հռչակագիրը հաջողությամբ իրագործվում է։

«Դրա բոլոր կետերն իրենց արտացոլումն են գտնում իրական կյանքում։ Մենք ավելի քան երկու տարի աշխատում ենք որպես դաշնակիցներ և ցուցադրում ենք լավ արդյունք։ Այսօր այդ մասին մանրամասն կխոսենք»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։