ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստի նկատմամբ՝ «Գորշ գայլերի» նշանը ցույց տալու համար

Լուրեր

29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
29.10.2026 | 16:44
Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
29.10.2026 | 16:36
Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի պես վախկոտ ա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
Բոլորը

ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի կողմից ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը ցույց տալու հետ կապված, գրում է Mirror-ը:

«2024 թվականի հուլիսի 2-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացված ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի առաջնության 16-րդ տուրի Ավստրիա-Թուրքիա խաղի առնչությամբ հետաքննություն է սկսվել ՈՒԵՖԱ-ի Կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալի ենթադրյալ ոչ պատշաճ պահվածքի առնչությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

ՈՒԵՖԱ-ի Անվտանգության կանոնակարգում ասվում է. «Որևէ կերպ քաղաքական հաղորդագրությունների կամ այլ քաղաքական գործողությունների գովազդումը կամ հայտարարությունը մարզադաշտի ներսում կամ նրա անմիջական հարևանությամբ խստիվ արգելվում է խաղից առաջ, ընթացքում և հետո»:

Հիշեցնենք, որ Ավստրիա-Թուրքիա հանդիպման ժամանակ թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալը ցույց է տվել ծայրահեղ ազգայնական, նեոֆաշիստական «Գորշ գայլերի» նշանը։ Հանդիպման առաջին իսկ րոպեին Թուրքիայի հավաքականի պաշտպան Դեմիրալը բացել էր խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսում պաշտպանը դուբլ էր ձևակերպել և իր հաջողությունը տոնել նեոֆաշիտական կազմակերպության նշանը ցուցադրելով։

Էմմա Չոբանյան