Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում նախօրեին մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Բաքվին շարունակում է մտահոգել ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, ինչպես նաև Հայաստանի պաշտպանական կարողությունների ընդլայնումը։ «Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը՝ նախնական խոստումները չեն կատարվել, համաձայնությունը խախտվել է, մանդատը կամայականորեն ընդլայնվել է։ Այս առաքելությունը չկարողացավ հասնել իր հայտարարած նպատակներին՝ …