Ձերբակալված թաղապետն ու մյուս պաշտոնյաները ՔԿ-ում են. փաստաղթղթեր ու համակարգիչներ են առգրավվել

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Արաբկիրի ձերբակալված թաղապետն ու այլ պաշտոնյաներ այս պահին Քննչական կոմիտեում են: Այս մասին հայտնում է տեղում աշխատող Factor.am-ի լրագրողը: Քաղաքացիները, անանուն մնալու պայմանով, Factor.am-ի հետ զրույցում պատմել են, որ տեսել են, թե ինչպես են համակարգիչներ ու փաստաթղթեր բերվում կոմիտե, ապա նաև՝ Արաբկիրի թաղապետարանի պաշտոնյաներ: Շենքի դիմաց են հավաքվել Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի և մյուս ձերբակալվածների մտերիմները, նաև՝ այլ վարչական շրջանների ղեկավարներ:

Factor.am-ն ավելի վաղ գրել էր, որ ԱԱԾ-ն խուզարկում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, որի արդյունքում բերման են ենթարկվել թաղապետ Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը։ Ավելի ուշ հայտնեցինք, որ ի թիվս այլ պաշտոնյաների, նրանք ևս ձերբակալվել են: Մեր տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է գնումների ընթացքում չարաշահումների, փողերի յուրացման, կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքի չարաշահման և փաստաթղթեր կեղծելու կասկածանքի հետ:

 

Արփի Հակոբյան