Խարկովի «Էպիկենտրոն» հիպերմարկետին ռուսական հարվածի հետևանքով վիրավորված 40-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցում․ այս մասին հայտնել է Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Այսպիսով, շինարարական հիպերմարկետում զոհերի թիվը հասել է 19-ի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Սինեգուբովի խոսքով՝ մահացած տղամարդն ունեցել է մինչև 50% այրվածքներ։ Ռուս զինվորականները պաշտոնապես չեն մեկնաբանել Խարկովի հիպերմարկետին հասցված հարվածը կամ …

