Պեսկովը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև չլուծված խնդիրների մասին

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում չլուծված խնդիրները մնում են, սակայն երկու երկրների ղեկավարությունն էլ քաղաքական կամք ունի դրանք լուծելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այնտեղ, որտեղ մեծ աշխատանք է տարվում, որտեղ երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ կա, անխուսափելիորեն առաջանում են տարբեր խնդիրներ։ Միանգամայն նորմալ աշխատանքային գործընթաց է։ Սակայն կա դրանք կարգավորելու քաղաքական կամք, առկա է նաև երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական փոխգործակցության անհրաժեշտ մակարդակ»,- ասել է Պեսկովը։

Նա նաև հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցը տեղի կունենա ժամանակացույցի համաձայնեցումից անմիջապես հետո։

«Նախագահ Պուտինի՝ Թուրքիայի Հանրապետություն այցի թեման մնում է օրակարգում, այն անպայման տեղի կունենա, երբ հնարավոր լինի համաձայնեցնել ժամանակացույցը։ Այսօր լավ հնարավորություն կլինի քննարկելու այդ այցի հեռանկարները»,- նշել է Կրեմլի խոսնակը։

Նա ընդգծել է, որ Էրդողանի հետ հանդիպումը դեռևս պլանավորվում  է պատվիրակությունների հետ, սակայն «հաճախ նախագահը որոշում է անցնել դեմ առ դեմ ռեժիմի»։

Հավելենք, որ այսօր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում սպասվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը։