«Ինձ խփի, ոչ թե մորս»․ տղան պաշտպանել է մորը հոր բռնությունից

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվող ընտանեկան բռնության գործերից մեկով երեկ հրապարակվեց բռնության ենթարկված կնոջ չափահաս որդու ցուցմունքը։ Տղան նախաքննության փուլում երկու անգամ ցուցմունք է տվել՝ պատմելով, թե ինչպես է ականատես եղել հոր կողմից մոր նկատմամբ բռնության, փորձել պաշտպանել մորը։

Ցուցմունքի համաձայն՝ միջադեպի օրը հայրն ալկոհոլ օգտագործելուց հետո սկսել է վիճել մոր հետ ֆինանսական հարցերի շուրջ, հայհոյելուց բացի անցել է ֆիզիկական բռնության։ Տղան պատմել է, որ հայրը մոր ձեռքից բռնել է, մի կողմ քաշել, շարունակել վիճաբանել, ապա տղան հարվածի ձայն է լսել, շտապել է միջամտել։

«Ես ընկա նրանց մեջտեղը, հորս խնդրեցի, որ չվիճի ու մայրիկիս չխփի, նույնիսկ հիշում եմ, որ ասել եմ՝ «ինձ խփի, ոչ թե մորս»»,- նշել է տղան իր ցուցմունքում, ապա քննիչին գրավոր խնդրել է հորը «օրենքի շրջանակներում կարգի հրավիրել, որպեսզի նման իրավիճակներ չառաջանան»։

Տղան երկրորդ ցուցմունքում պատմել է բռնության մեկ այլ դրվագի մասին, երբ հայրը ոտքով երկու անգամ հարվածել է մոր ոտքերին և ոլորել է ձեռքը։ Որդին դարձյալ միջամտել է՝ կանխելով հետագա բռնությունները։ Տղան այժմ բացակայում է երկրից, այդ պատճառով չի հաջողվել նրան դատարան հրավիրել, այդ պատճառով էլ հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը։

Դրանից հետո մեղադրյալը հայտարարեց, որ ընդունում է մեղքը։ Ըստ մեղադրանքի՝ նա ֆիզիկական ներգործություն է կիրառել՝ հարվածներ է հասցրել և բռնի այլ գործողություններ է կատարել մերձավոր ազգականի՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ նկատմամբ, ինչպես նաև չի կատարել անհետաձգելի միջամտության որոշման պահանջները:

Երեկվա դատական նիստին դատավոր Նելլի Բաղդասարյանն առաջարկեց անցնել տուժողի հարցաքննությանը, սակայն մեղադրող Բադալյանը խնդրեց հետաձգել դատական նիստը, քանի որ այլ դատարանում պետք է ուրիշ նիստի մասնակցեր։ Ի դեպ, հանրային մեղադրողը տվյալ դատական նիստին ներկայացել էր 39 րոպե ուշացումով՝ դատարանին փաստացի հնարավորություն չտալով լսելու տուժողի և մեղադրյալի ցուցմունքները։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 31-ին ժամը 10։00-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարումը՝Ելենա Ակոջյանի