Երեկ ադրբեջանական AzTV-ն տեսանյութ էր հրապարակել Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ «հարցազրույցի» մասին։ «Հարցազրույց»-ը դեռ եթեր չի հեռարձակվել, մանրամասներ չկան նաև դրա բովանդակությունից։ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից շատ չանցած հրապարակվեց ադրբեջանական նույն լրատվամիջոցի ծանուցումը Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հետ «հարցազրույցի» վերաբերյալ։ Այս դեպքում ևս ադրբեջանական լրատվամիջոցները բովանդակության …

