Բայդենը հայտարարել է, որ ծեր է, բայց «անիծյալ լավ սուր միտք» ունի և ափսոսանք է հայտնել Թրամփին «թիրախի կենտրոնում» դնել հայտարարության համար․ ԱՄՆ նախագահի հարցազրույցը NBC-ին

Լուրեր

11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին հարցազրույցն է տվել նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո։ Սպիտակ տան ղեկավարը NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ դեռ Թրամփին սպառնալիք է համարում ամերիկյան ժողովրդավարության համար, սակայն ափսոսանք է հայտնել նրան «թիրախի կենտրոնում» դնելու անհրաժեշտության մասին խոսքերի համար։

Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ Թրամփի ականջին կրակելուց անմիջապես հետո Բայդենը դիմել է ժողովրդին՝ ամերիկացիներին կոչ անելով վմեղմացնել քաղաքական բանավեճի աստիճանը»: Սակայն մոտ մեկ տասնյակ հանրապետականներ սուր քննադատության ենթարկեցին նրան դեմոկրատ դոնորների հետ կոնֆերանսի ժամանակ Թրամփի մասին արտահայտությունների համար:

Ըստ Politico-ի՝ նախագահը մեկնաբանել է Դեմոկրատական կուսակցությունում բուռն բանավեճը՝ կապված Թրամփին դիմակայելու իր կարողության հետ: 81-ամյա Բայդենի որոշ դաշնակիցներ կասկածներ են հայտնել նրա մտավոր ունակությունների վերաբերյալ Թրամփի հետ տապալված բանավեճից հետո, որի ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հոգնած տեսք ուներ, հաճախ կակազում էր և չէր կարողանում հերքել իր հակառակորդի բազմաթիվ կեղծ հայտարարությունները։

Politico-ն գրում է, որ դոնորների հետ զրույցի ժամանակ Բայդենն ասել է հետևյալը. «Ես միայն մեկ աշխատանք ունեմ՝ դա Դոնալդ Թրամփին հաղթելն է։ Ես բացարձակապես վստահ եմ, որ ես դրա լավագույն թեկնածուն եմ։ Ուրեմն ժամանակն է, որ մենք դադարենք խոսել բանավեճերի մասին: Ժամանակն է Թրամփին թիրախի կենտրոնում դնել (նա օգտագործել է անգլերեն bullseye բառը)»։

Հանրապետական կուսակցությունից Բայդենի որոշ ընդդիմախոսներ կարծում են, որ Բայդենի խոսքերը կարող էին հրահրել նախագահի թեկնածուի դեմ մահափորձը։

NBC-ի հարցազրույցը, որը նախատեսված էր Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքում Թրամփի դեմ մահափորձից առաջ, Բայդենի ավելի լայն ռազմավարության մասն էր՝ ապացուցելու իր կարողությունները հունիսի 27-ի բանավեճի ժամանակ իր տապալված ելույթից հետո:

NBC-ի հարցազրուցավարի հարցին՝ արդյո՞ք նա հաղթահարել է իր սեփական կուսակցությունից այդ առնչությամբ ամենավատ խոչընդոտը, Բայդենը պատասխանել է, որ 14 միլիոն դեմոկրատ ընտրողներ ընտրել են իրեն փրայմերիզի միջոցով և հավելել. «Ես լսում եմ նրանց»:

«Ես ծեր եմ: Բայց, առաջին հերթին, ես ընդամենը երեք տարով եմ մեծ Թրամփից: Եվ երկրորդ՝ ես անիծյալ լավ սուր միտք ունեմ։ Իմ նախագահության երեքուկես տարիների ընթացքում ես շատ ավելին եմ արել, քան ԱՄՆ-ի ցանկացած այլ ղեկավար։ Ես ուզում եմ ինձ գնահատել այս չափման հիման վրա»,- ասել է Ջո Բայդենը NBC News-ի հարցազրույցում:

Բայդենը «թիրախի» մասին հայտարարությունը սխալ է անվանել։

«Սխալ էր այդ բառն օգտագործելը։ Ես նկատի ունեի՝ «թիրախի կենտրոնում, խնձորին»: Պետք է կենտրոնանանք նրա վրա, նրա արարքների վրա, նրա ծրագրի վրա։ Կենտրոնանանք այն կեղծ հայտարարությունների վրա, որոնք նա արել է բանավեճի ընթացքում»,- ասել է Ջո Բայդենը:

Հաղորդավար Լեսթեր Հոլթը նաև հարցրել է Բայդենին՝ արդյո՞ք նա պետք է վերանայի Թրամփի մասին իր որոշ այլ խոսքեր, ներառյալ՝ «նրանք, որոնք կարող են հրահրել անկայուն մարդկանց»: Ի պատասխան՝ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ նման հռետորաբանությունը գալիս է իր քաղաքական հակառակորդից։

«Ես նման հռետորաբանությամբ չեմ զբաղվել, իմ հակառակորդն է զբաղվել նման հռետորաբանությամբ։ Ինչպե՞ս կարելի է խոսել ժողովրդավարությանն ուղղված սպառնալիքի մասին, իսկ այն միանգամայն իրական է, եթե նախագահը նման բաներ է ասում։ Ինչ է՝ իսկապե՞ս պետք է լռել, քանի որ դա կարող է ինչ-որ մեկին հրահրել։ Չէ՞ որ ես չեմ ասել, որ առաջին իսկ օրվանից ուզում եմ լինել բռնապետ, որ ես կհրաժարվեմ ճանաչել ընտրությունների արդյունքները»,- ասել է Բայդենը: