Անկախ բոլոր մարտահրավերներից՝ ՀՀ-ն հավատարիմ մնաց կայուն զարգացման նպատակների խոստմանը․ Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ-ում

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Հայաստանն այն երկրների թվում էր, որոնք վերջին չորս տարիների ընթացքում ստիպված էին դիմակայել բազմաթիվ ճգնաժամերի: Անկախ բոլոր մարտահրավերներից՝ Հայաստանը հավատարիմ մնաց կայուն զարգացման նպատակների խոստմանը և իր ժողովրդի համար իրական փոփոխությունների կյանքի կոչմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 15-ին Նյու Յորքում ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածի ժամանակ ունեցած ելույթում։

Նախարարն իր ելությում, մասնավորապես, ասել է․

«Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում:

Այս տարվա ֆորումի թեման չէր կարող ավելի արդիական լինել, քանի որ համաշխարհային հանրությունը բախվում է բազմաթիվ փոխկապակցված մարտահրավերների և ճգնաժամերի՝ փորձելով կատարել կայուն զարգացման նպատակների խոստումը:

2023թ. սեպտեմբերին ընդունված քաղաքական հռչակագիրն ընդգծեց, որ 2030թ. օրակարգը մնում է կայուն զարգացման հասնելու մեր հիմնական ճանապարհային քարտեզը, մինչդեռ կայուն զարգացման նպատակները և դրանց թիրախները միտված են մարդու իրավունքների պաշտպանությանը և հասնել գենդերային հավասարության և բոլոր կանանց ու աղջիկների դերի ամրապնդմանը հասնելուն:

Այնուամենայնիվ, ինչպես ընդգծել է Գլխավոր քարտուղարն իր վերջին զեկույցում, բազմաթիվ համընկնող ճգնաժամերը բացասաբար են ազդել կայուն զարհացման նպատակների իրականացման գլոբալ առաջընթացի վրա՝ բարձրացնելով աղքատության մեջ հայտնված մարդկանց թիվը, թուլացնելով պարենային անվտանգությունը, մեծացնելով անհավասարությունը և ընդլայնելով գենդերային խզումը՝ խոցելի խմբերի վրա հատուկ ազդեցությամբ: Ուժի կիրառումը, մարդու իրավունքների կոպիտ խախտումները և էթնիկ զտումները շարունակում են ձևավորել միջազգային հարաբերությունները։

Միջազգային հանրության համերաշխությունն ու արդյունավետ համագործակցությունը վճռորոշ նշանակություն ունեն այս բացասական միտումը փոխելու և ապագա սերունդների համար ավելի ապահով և լավ աշխարհ թողնելու համար: Հավաքականորեն որպես համաշխարհային հանրություն, մենք կարող ենք իրականացնել հավակնոտ և փոխակերպող փոփոխություններ, երբ լինի բավարար քաղաքական կամք և վճռականություն:

Այստեղ կցանկանայի նշել այն հարցապնդումը, թե արդյոք մենք ի վիճակի ենք ոչ միայն մեր ձայնը լսելի դարձնել, այլ նաև օրինակով ցույց տալ, որ նման միտումի փոփոխությունը հնարավոր է:

Հայաստանն այն երկրների թվում էր, որոնք վերջին չորս տարիների ընթացքում ստիպված էին դիմակայել բազմաթիվ ճգնաժամերի: Մինչ մենք փորձում էինք մյուս երկրների նման հաղթահարել համաշխարհային համաճարակը, դրան զուգահեռ լայնածավալ պատերազմը, ագրեսիան Հայաստանի դեմ, Լեռնային Ղարաբաղում շրջափակման և էթնիկ զտումների արդյունքում շուրջ 115.000 հայերի ներհոսքը ՀՀ կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ մեր գործադրած ջանքերը լուրջ վտանգի տակ դրեցին: Այնուամենայնիվ, անկախ բոլոր մարտահրավերներից, Հայաստանը հավատարիմ մնաց կայուն զարգացման նպատակների խոստմանը և իր ժողովրդի համար իրական փոփոխությունների կյանքի կոչմանը՝ կառուցելով ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, պաշտպանելով մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, նպաստելով սոցիալական ներառականությանը, գենդերային հավասարությանը և երիտասարդության հնարավորությունների խթանմանը: Մարդը կենտրոնական դեր է խաղում մեր Կառավարության՝ 2030թ. օրակարգի իրականացման ջանքերում:

Ավելի ուշ, օրվա ընթացքում ես կներկայացնեմ Հայաստանի երրորդ կամավոր ազգային զեկույցը, որը կարևոր փորձ է՝ գնահատելու կայուն զարգացման նպատակներին հասնելու առաջընթացն ու մարտահրավերները՝ միաժամանակ բացահայտելով քաղված դասերը:

Եզրափակելով՝ ես վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը 2030թ. օրակարգի իրականացմանը և ավելի լավ վերականգնելու ջանքերին՝ ոչ ոքի չթողնելով հետևում: Մինչ մոտենում ենք ապագայի գալիք գագաթաժողովին, Հայաստանը պատրաստ է նպաստել հեռանկարային ապագայի և արդյունքներին միտված «Ապագայի Պակտի» ընդունմանը»։