Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պաշտոնապես բացվել է․ արարողությանը մասնակցել է նաև Դավիթ Խուդաթյանը

Լուրեր

06.11.2026 | 15:34
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Արդիականացումից հետո այսօր պաշտոնապես բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գիծը։ Այս մասին հայտնում են վրացական ու ադրբեջանական լրատվամիջոցները։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել  Ախալքալաքի կայարանում։

Գծի շահագործման հանձնումը խորհրդանշող կոճակը սեղմել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին, Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևն ու Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Ադրբեջանական կողմից արարողությանը մասնակցել է նաև «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի նախագահ Ռովշան Ռուստամովը:

Վրացական կողմի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա են Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանականներ, դիվանագիտական ​​կորպուսի և գործընկեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝  Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև հյուրեր Ուզբեկստանից և Ղազախստանից։

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տվյալներով՝ նոր երկաթուղային գիծը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ռազմավարական նախագիծն է, որը կարևոր դեր է խաղում Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային կապի ամրապնդման գործում։

Նոր երկաթուղին ստեղծում է լրացուցիչ հզորություն տարածաշրջանում, զգալիորեն նպաստում է բեռնափոխադրման ուղիների դիվերսիֆիկացիային և բարելավում է տարածաշրջանային կապը։ Նշվում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս գծի բեռնափոխադրումների ծավալը տարեցտարի աճում է: Լիարժեք շահագործման հանձնվելուց հետո գծի թողունակությունը կաճի մինչև տարեկան 5 միլիոն տոննա, ինչը թույլ կտա տարածաշրջանին սպասարկել լրացուցիչ բեռնափոխադրումներ և զգալիորեն կամրապնդի տրանսպորտային ներուժը։

Հավելենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին բեռնափոխադրումների համար փորձնական շահագործման է հանձնվել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։ Երթուղու արդիականացումը նպատակ ունի մեծացնել դրա թողունակությունը և զարգացնել միջազգային բեռնափոխադրումները Ասիայի ու Եվրոպայի միջև։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի