Ադրբեջանն ու ԱՄՆ-ն շրջանակային փաստաթուղթ են ստորագրել հազվագյուտ մետաղների արդյունահանման և մատակարարման վերաբերյալ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները Բաքվի էներգետիկ շաբաթվա և Ադրբեջան-ԱՄՆ առաջին տնտեսական երկխոսության շրջանակում ստորագրել են շրջանակային համաձայնագիր՝ կրիտիկական հանքանյութերի և հազվագյուտ հողային տարրերի՝ մետաղների արդյունահանման, վերամշակման և մատակարարման ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ փաստաթղթերից մեկը Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև շրջանակային համաձայնագիրն է  «Կրիտիկական կարևոր հանքանյութերի և հազվագյուտ հողային տարրերի արդյունահանման և վերամշակման համար մատակարարումների ապահովում» անվանումով։

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը և ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրը։

Նշվում է, որ Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարարությունը և SOCAR նավթային ընկերությունը ստորագրել են տարբեր երկրների հետ մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք վերաբերում են տնտեսության, էներգետիկայի, ներդրումների և տեխնոլոգիաների ոլորտներին։ Ստորագրված համաձայնագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 8 միլիարդ դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի