Թրամփը պաշտոնապես առաջադրվել է ԱՄՆ նախագահի թեկնածու․ փոխնախագահի թեկնածուն սենատոր Վենսն է

Լուրեր

21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ Հանրապետական ​​կուսակցությունը պաշտոնապես առաջադրել է Դոնալդ Թրամփին որպես նախագահի թեկնածու։ Այս մասին հայտարարվել է կուսակցության համագումարի առաջին օրը, որը տեղի է ունենում Միլուոքիում (Վիսքոնսին նահանգ), գրում է Current time-ը։

Թրամփն իր հերթին փոխնախագահի թեկնածու է առաջադրել Օհայո նահագի 39-ամյա սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսին։

«Որպես փոխնախագահ՝ Ջեյ Դին կշարունակի պայքարել մեր Սահմանադրության համար, կկանգնի մեր զորքերի կողքին և կանի ամեն ինչ՝ օգնելու ինձ Ամերիկան ​​մեծ դարձնել»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Վենսը 2016 թվականին Թրամփի կատաղի քննադատն էր։ Նա նախագահի թեկնածուին հրապարակավ անվանել էր «ապուշ»։ Այնուհետև, սակայն, նա դարձել է Թրամփի հավատարիմ համախոհներից մեկը՝ աջակցելով նրան նույնիսկ այն ժամանակ, երբ մյուս բարձրաստիճան հանրապետականները հրաժարվում էին դա անել։ Նա նաև այն սենատորների թվում է, որոնք դեմ էին Ուկրաինային օգնության տրամադրմանը:

Հանրապետականների համագումարը բացվել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից երկու օր անց՝ Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ, և մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Ֆլորիդայի դատավորը փակել է ապօրինի գաղտնի փաստաթղթեր պահելու համար նրա դեմ հարուցված գործը:

Մահափորձից հետո Թրամփը հայտարարել էր, որ վերանայում է իր ելույթը՝ ընդգծելու ազգային միասնությունը, այլ ոչ թե Բայդենի հետ տարաձայնությունները։

ԱՄՆ նախագահական ընտրությունները նախատեսված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։