ՆԳՆ-ն գաղտնի է պահում՝ ինչ նռնակներ են կիրառվել քաղաքացիների դեմ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Վահե Ղազարյանի ղեկավարած Ներքին գործերի նախարարությունը հրաժարվում է տեղեկություն տրամադրել, թե հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի հարակից տարածքում ցուցարարների դեմ ինչ նռնակներ են կիրառվել։ Factor.am-ը գրավոր հարցմամբ խնդրել էր հստակեցնել՝ արդյո՞ք կիրառվել են «Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակներ և ո՞ւմ որոշմամբ են այդ տեսակի միջոցները կիրառվել։

Ուժային կառույցից խուսափել են հստակ պատասխան տալ՝ նշելով, որ դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ խնդրելով համապատասխան տեղեկատվությունը ստանալու համար դիմել քննչական մարմնին:

Ուշագրավ է, որ այս տեղեկությունը տրամադրելու համար ՆԳՆ-ն պահանջել էր օրենքով սահմանված 30-օրյա ժամկետ։

Մեկ այլ ուշագրավ որոշում էլ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից կայացվել է հունիսի 12-ի դեպքերից հետո։ Մասնավորապես, հունիսի 26-ին նախարար նոր հրաման է արձակել՝ կարգավորելով մինչ այս արգելված «Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակների կիրառման կանոնները հավաքների ժամանակ։ Ավանեսյանի ղեկավարած գերատեսչությունը չի հստակեցնում, թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը։

Հունիսի 12-ի հավաքին հետևած իրավապաշտպանները նշում են, որ հենց «Զարյա 3» տեսակի նռնակ է կիրառվել։
Նշենք, որ հունիսի 12-ի դեպքերի ժամանակ 101 մարդ է տուժել, այդ թվում՝ 18 ոստիկան։

 

Մանրամասները՝ քիչ ուշ։

 

Նարեկ Կիրակոսյան