Դատավորներն այսօր ընդհանուր ժողով են անում Կառավարության շենքում։ Ժողովի այսօրվա օրակարգում Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի ու էթիկայի և կարգապահական հանձնաժողովների անդամների ընտրության հարցն է։ Սա դատական իշխանության արդեն երկրորդ ժողովն է գործադիր իշխանության շենքում։ Ժողովի վայրի այսպիսի ընտրությունն, ըստ ԲԴԽ-ի պարզաբանման, ռեսուրսներ խնայելու նպատակ ունի։ Նշենք, որ նախկինում Դատավորների ընդհանուր ժողովներն անցկացվում էին Երևանի …

