Ալիևը կորցրել է իրականության զգացումը․ Ֆրանսիայի դեմ պայքարում է՝ ՌԴ-ի հրահրմամբ․ Մակրոնը չի նահանջի․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
Բոլորը

«Ֆրանսիան պաշտպանում է Հայաստանին, քանի որ Արևմուտքի տեսանկյունից՝ ՌԴ-ից և Թուրքիայից մեր անկախ լինելը հենց իր շահն է, և այստեղ Ադրբեջանը անլուրջ դիրքորոշում ունի՝ պայքարելով Ֆրանսիայի դեմ։ Ալիևը կորցրել է իրականության զգացումը, ՌԴ-ն է խրախուսում Ֆրանսիայի դեմ պայքարը, բայց Մակրոնը չի նահանջի»,- Factor TV-ի հետ զրույցում ԱԺԲ խորհրդի անդամ, դիվանագետ Արա Պապյանը այս տեսակետն է հնչեցնում՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի խոսքի դեմ Ադրբեջանի կոշտ արձագանքին։ Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ի պատասխան ադրբեջանցի լրագրողի, ասել է, թե ինչու են ՀՀ-ին զենք վաճառում․

«Միանգամայն նորմալ է, որ դաշնակիցներն իրար զինում են՝ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար։ Եթե նայեք վերջին 10-ամյակին, ապա Ադրբեջանը շատ ավելի է զինվել, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, Ադրբեջանն էր, որ 2020-ին սարսափելի պատերազմ սկսեց: Նորմալ է արձագանքել ինքնիշխան երկրի դիմումին, որը սպառազինություն է ցանկանում և նախազգում, որ ուրիշ երկիր կարող է հարձակվել իր վրա»։ Ադրբեջանին նա մեղադրեց սարսափելի պատերազմի մեջ՝ ՀՀ-ի կողքին ինքնիշխան անունը կիրառելով։ Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն է մեղադրել Մակրոնին, թե ՀՀ-ի ռազմականացման քաղաքականությունն արդարացնող կարծիքները, Ադրբեջանի դեմ հստակ կողմնակալության դրսևորումը ռեգիոնում լարվածություն ստեղծելու և խաղաղության գործընթացին խոչընդոտելու Փարիզի փորձերի ևս մեկ վառ օրինակ է։ Մինչդեռ Մակրոնը նշել է, որ ՀՀ վարչապետ Փաշինյանից երբեք չի լսել պատերազմի վերաբերյալ որևէ մտադրություն։ «ՀՀ-ի հեռանկարը խաղաղությունն է, Ֆրանսիայի հեռանկարը խաղաղությունն է, հուսով եմ՝ Ադրբեջանի հեռանկարը խաղաղությունն է։ Եվ եթե 2 երկրներն ավարտեն հաշտության պայմանագիրը, կաջակցենք նման պայմանագրին»։ ՌԴ-ն ևս մեղադրել է Ֆրանսիային՝ ՀՀ-ին զինելու համար։

Արա Պապյանը պնդում է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ ՀՀ-ն ԱՄՆ-ի ոչ-ՆԱՏՕ դաշնակցի կարգավիճակ կարող է ստանալ, ինչը ՌԴ-ի դեմ չի լինի դա․ «ԱՄՆ-ի օգնությամբ՝ ՀՀ-ն կհզորացնի ռազմական կարողությունները, Ադրբեջանին կհակակշռի, Իրանը համաձայն է դրան։ ԱՄՆ-ն և Ֆրանսիան հզորացնում են ՀՀ-ին, ինչին դեմ են Ադրբեջանը, ՌԴ-ն, Թուրքիան, քանի որ մեզ ճնշելու լծակներից կզրկվեն։ ԱՄՆ-ի համար ՀՀ-ն բացառիկ կարևոր է՝ 4 բարձրաստիճան պաշտոնյա այցելեց»,- ասաց Արա Պապյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան