ՌԴ Քննչական կոմիտեն առաջարկել է խստացնել միգրացիայի մասին օրենսդրությունը

Լուրեր

07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն Պետդումա է ուղարկել «միգրացիոն ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի և միգրացիոն քաղաքականության բարելավման առաջարկներ»։ Այս մասին ասվում է գերատեսչության պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ առաջարկները պատրաստվել են ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի անունից, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Քննչական կոմիտեն առաջարկել է «ավելի խստորեն կարգավորել հպատակագրված քաղաքացիների քաղաքացիությունից զրկելու հարցը»՝ ավելացնելով այն չեղարկելու նոր հիմքեր։

Մասնավորապես, առաջարկվում է բռնագրավել Ռուսաստանի Դաշնության անձնագիրը «դիտավորությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն նախապատրաստելու, փորձելու կամ կատարելու համար»։ Քննչական կոմիտեն նաև առաջարկել է հանցագործություն կատարելիս ՌԴ տարածքում ապօրինի ներկայությունը ճանաչել որպես ծանրացուցիչ հանգամանք։

Առաջարկվում են նաև մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն երկիր ժամանող և լքող օտարերկրացիների նկատմամբ վերահսկողության խստացմանը, ասվում է զեկույցում։

Պոտենցիալ միջոցառումների թվում Քննչական կոմիտեն դիտարկում է կենսաչափական, մատնահետքերի, գենոմի գրանցման, աշխատանքի և բնակության վայրի թվային գրանցման, ինչպես նաև օտարերկրացիներին, այսպես կոչված, «ռեզինե բնակարաններում» զանգվածային հաշվառման արգելքի ընթացակարգերը։

«Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերողների համար կարևոր է զուգորդել ռուսական անձնագիր ստանալու ընթացակարգը միաժամանակյա զինվորական հաշվառման հետ»,- հավելել են Քննչական կոմիտեից։

Զեկույցում նշվում է նաև, որ վարչությունը «առաջարկություններ է արել, որոնք որոշակի պարտականություններ են դնում գործատուների վրա», որոնք աշխատանքի են ընդունում օտարերկրացիներին: Թե կոնկրետ ինչ առաջարկների մասին է խոսքը, չի նշվում։