Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամներ Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանը կպայքարեն Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 27-ին կկայանան բոլոր քաշային կարգերի եզրափակիչները: 48 կգ քաշային կարգում Բարեղամ Հարությունյանը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Էդմոնդ Խուդոյանի հետ: 92 կգ քաշի եզրափակիչում Նարեկ Մանասյանի մրցակիցը կրկին …

