Բրյուսելում հարձակման են ենթարկվել ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպանն ու նրա կինը․ նրանցից 90,000 եվրո արժողությամբ երկու Rolex են գողացել

Լուրեր

09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպան Ջաֆար Հուսեյնզադեն և նրա կինը Բրյուսելում թալանի զոհ են դարձել։ Այս մասին հայտնում է բելգիական Sudinfo-ն։

Հաղորդվում է, որ վարձակալած սկուտերով երկու գողերը հարձակվել են դեսպանի և նրա կնոջ վրա՝ ատրճանակի կոթով հարվածելով նրանց գլխին։ Հարձակման ընթացքում նրանցից խլել են երկու զույգ շքեղ Rolex ժամացույց՝ ընդհանուր 90 հազար եվրո արժողությամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում Հուսեյնզադեն մանրամասներ է պատմել միջադեպից։

«Օգոստոսի 5-ին արձակուրդիս ժամանակ, Բրյուսելի ժամանակով 15:00-ին, այն տան դիմաց, որտեղ բնակվում եմ, 2 անհայտ անձինք հարձակվել են իմ և կնոջս վրա։ Երբ մենք մտանք շենք, այդ մարդիկ ներխուժեցին ներս, սպառնացին մեզ զենքով, դանակներով ու պահանջեցին տալ այն ամենը, ինչ ունենք»,- ասել է նա։

Դեսպանն ասել է, որ նրանք հեռացել են տարածքից՝ վերցնելով կնոջ պայուսակն ու Rolex ժամացույցները՝ թեթև վնասվածքներ հասցնելով։

«Ոստիկանությունն անմիջապես ժամանել է դեպքի վայր և հետաքննություն սկսել։ Կցանկանայի նաև նշել, որ անընդունելի է բելգիական լրատվամիջոցներում այն տան լուսանկարների հրապարակումը, որտեղ մենք ապրում ենք՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ափսոսանք է առաջացնում նաև այն, որ մամուլը գերագնահատել է մեր գողացված ժամացույցների արժեքը։ Չնայած Rolex էին, դրանք մետաղական էին և պարզ մոդելներ»,- ասել է Ջաֆար Հուսեյնզադեն։

Էմմա Չոբանյան