Կիրանցում լարված իրավիճակ էր, ոստիկանության զորքերը, սևբերետավորները ուժի գործադրմամբ փորձել են բացել ճանապարհը։ Ճանապարհն արդեն օրեր շարունակ փակած բնակիչներն արգելափակել են այստեղ մոտ երկու ժամ առաջ ժամանած առանց պետհամարանիշի մեքենան, որում ըստ տեղացիների կասկածների՝ քարտեզագիրներ են։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ բնակիչներն ի սկզբանե կասկածել են, որ մեքենայում կարող են ադրբեջանցիներ լինել, սակայն նրանցից մեկին թույլատրվել է …

