ԱՄՆ-ը Թուրքիային հետևանքներով է զգուշացրել ՌԴ ռազմական արտահանումների հետ կապված․ FT

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաշինգտոնը զգուշացրել է Թուրքիային, որ «հետևանքներ» կլինեն, եթե երկիրը չդադարեցնի ԱՄՆ-ի հետ կապված ռազմական տեխնիկայի արտահանումը Ռուսաստան, որը կենսական նշանակություն ունի Մոսկվայի ռազմական մեքենայի համար։ Այս մասին գրում է Financial Times-ը։

Առևտրի նախարարի օգնական Մեթյու Աքսելրոդը, որը գլխավորում է ԱՄՆ-ի ջանքերը՝ զգայուն տեխնոլոգիաներն Ամերիկայի հակառակորդներից հեռու պահելու համար, վերջերս Անկարայում և Ստամբուլում հանդիպել է թուրք պաշտոնյաների հետ՝ ապօրինի առևտուրը դադարեցնելու ջանքերի շրջանակում: Նրա ուղերձը, ըստ Առևտրի դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի, եղել է այն, որ Թուրքիան պետք է ավելի շատ աշխատի, որպեսզի զսպի ամերիկյան ծագման չիպերի և այլ մասերի առևտուրը, որոնք առանցքային են Ուկրաինայում Մոսկվայի պատերազմի համար:

«Մեզ անհրաժեշտ է, որ Թուրքիան օգնի կանգնեցնել ամերիկյան տեխնոլոգիաների ապօրինի հոսքը դեպի Ռուսաստան։ Մենք պետք է արագ առաջընթաց տեսնենք թուրքական իշխանությունների և արդյունաբերության կողմից, հակառակ դեպքում, այլ ելք չենք ունենա, քան հետևանքներ պարտադրել նրանց, ովքեր խուսափում են մեր արտահանման նկատմամբ վերահսկողությունից»,- ասել է Աքսելրոդը Financial Times-ի հետ զրույցում։

ԱՄՆ-ը, ԵՄ-ն ու արևմտյան այլ գործընկերներ լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ 2022 թվականին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր, սակայն Թուրքիան խուսափել է սահմանափակումներին հետևելուց և մեծացրել առևտուրն այդ երկրի հետ պատերազմը սկսվելուց հետո:

ԱՄՆ-ը հատկապես անհանգստացած է, որ Թուրքիան դարձել է առանցքային հանգույց, որի միջոցով արևմտյան արտադրության էլեկտրոնիկան, ներառյալ՝ պրոցեսորները, հիշողության չիպերը, ճանապարհ են անցնում դեպի ռուսական հրթիռներ և անօդաչու սարքեր՝ խախտելով արտահանման վերահսկողությունը: Ըստ Առևտրի դեպարտամենտի պաշտոնյայի՝ Թուրքիան աշխարհի երկրորդ ամենամեծ աղբյուրն է՝ Չինաստանից հետո, Ռուսաստան ուղարկվող ԱՄՆ ծագման առաջնահերթ ապրանքների քանակով:

Աքսելրոդը թուրքական կառավարությանն ասել է, որ առևտուրը «հրատապ խնդիր է», և կոչ է արել Անկարային «ընդունել և կիրառել արգելք ԱՄՆ-ի կողմից վերահսկվող ապրանքները Ռուսաստան փոխադրելու նկատմամբ»։ Նա հավելել է, որ Մոսկվան «փորձում է շահարկել Թուրքիայի առևտրային քաղաքականությունը»՝ ամերիկյան մասերին հասանելիություն ունենալու համար։ Առևտրի դեպարտամենտն այս արտահանումների հետ կապված իր «սուբյեկտների ցուցակում» արդեն ավելացրել է 18 թուրքական ընկերություն։ Ֆինանսների նախարարությունն էլ առանձին պատժամիջոցներ է կիրառել թուրքական բազմաթիվ ընկերությունների նկատմամբ։

Թուրքիայի Առևտրի նախարարությունը հրաժարվել է լրատվամիջոցին մեկնաբանություն տալ ԱՄՆ-ի մեղադրանքների հետ կապված։

Ըստ հրապարակման՝ Թուրքիայից Ռուսաստան կասկածելի միջնորդների միջոցով, ինչպիսիք են Ադրբեջանը և Ղազախստանը, ռազմական ապրանքների արտահանումը պատերազմի սկզբից ի վեր աճել է: Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին այն կազմել է 85 միլիոն դոլար, ինչը զգալիորեն գերազանցում է 2022 թվականի նույն ժամանակահատվածի 27 միլիոն դոլարը։ Այս մասին են վկայում FT-ի հաշվարկներիը՝ հիմնված Թուրքիայի մաքսային տվյալների վրա:

Նշվում է, որ այս հոսքերի զգալի մասը կարող է լինել «ուրվական առևտրի» մի մասը այն ապրանքների մեջ, որոնք անհետանում են և երբեք չեն հասնում իրենց նպատակակետերի շուկաներ:

Ադրբեջան, Ղազախստան և Ղրղզստան զգայուն ապրանքների թուրքական արտահանման զգալի աճը չի հանգեցրել այդ երկրներում նման ապրանքների ներմուծման աճի։ Այնուամենայնիվ, Թուրքիայի ռազմական արտահանումը, ըստ երևույթին, փոքր-ինչ նվազել է 2023 թվականին սահմանված առավելագույն ցուցանիշից։

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունն այս անկումը վերագրել է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի գործադիր հրամանի հետ։ Ըստ Առևտրի դեպարտամենտի պաշտոնյայի՝ կոշտ դիրքորոշումը նաև կտրուկ ավելացրել է այն ծախսերը, որոնք Ռուսաստանը պետք է վճարի Թուրքիայից ամերիկյան ծագման ապրանքներ ներմուծելու համար։

«Վերջերս որոշակի առաջընթաց կա, սակայն դա բավարար չէ, քանի որ այն դեռևս չափազանց բարձր է»,- ասել է նա։

 

Էմմա Չոբանյան