Տարածաշրջանում խառնաշփոթը, որին մենք ականատես ենք լինում վերջին մի քանի ամիսների ընթացքում, պայմանավորված է Ռուսաստանի գործողություններով: Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ արձագանքելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։ Հիշեցնենք՝ ռուսաստանցի դիվանագետը նախօրեին Տելեգրամում գրել էր, թե «ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է հայ ժողովրդի հիմնարար շահերի հետ լիովին …

