Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված մրցույթի արդյունքում կֆինանսավորվի 31 գիտական նախագիծ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայտնի է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Այն հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թ. օգոստոսի 02-ի N 1394-Ա/2 հրամանով:

Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 31 եռամյա նախագիծ՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներում:

Թեմաների ֆինանսավորման մեկնարկն ակնկալվում է 2024 թ. օգոստոսից:

Հիշեցնենք, որ գիտության ոլորտի ղեկավար պաշտոններում կանանց կարողությունների զարգացմանն ուղղված մրցույթն իրականացվում է արդեն երկրորդ անգամ:

ՀՀ գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ առաջին անգամ կազմակերպել է 2020 թվականին. ֆինանսավորման էր երաշխավորվել 15 նախագիծ: 2024 թ.-ին ֆինանսավորման երաշխավորված նախագծերի թիվը կրկնապատկվել է:

Որպես խմբի ղեկավար մրցույթին կարող էին դիմել կանայք, որոնք ունեն գիտական աստիճան, գիտական կազմակերպությունում կամ բուհում չեն զբաղեցնում ղեկավար պաշտոն (գիտական խմբի, լաբորատորիայի (բաժնի) կամ ամբիոնի վարիչ և այլ ավելի բարձր պաշտոններ), ինչպես նաև ունեն մրցույթի պայմաններով սահմանված բավարար թվով հրապարակումներ:

Մրցույթին, ըստ պայմանների, ներկայացվել են ՀՀ պետական գիտական կազմակերպություններում կամ բուհերում իրականացվող 36 ամիս տևողությամբ հավակնոտ, մրցունակ, հեռանկարային, խոստումնալից և իրագործելի նախագծեր՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով։