Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրել է սակուրաների գնման գործընթացը․ քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չի առաջացել

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է Factor.am-ի տեղեկությունները, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տնկիների գնման գործընթացի հետ կապված ստուգողական գործողություններ են իրականացվել։ Այս մասին Factor.am-ին փոխանցեցին կոմիտեից՝ արձագանքելով երեկվա մեր հրապարակմանը։

Հիշեցնենք՝ խոսքը Երևանում «կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման» ծրագրով տնկիների գնման գործընթացի մասին է, որը հանրային լայն քննարկման առիթ էր դարձել։ Բնապահպանները քննադատում էին հաստաբուն ծառերի հատումը և փոխարինումը սակուրաներով ու այլ էկզոտիկ ծառատեսակների տնկիներով։

Մենք պարզել էինք, որ տնկիները քաղաքապետարանը ձեռք է բերել էլեկտրոնային աճուրդի միջոցով հենց «Բերրի Վորլդ»-ից, ուր օրերս այցելել է Փաշինյանը։ Աճուրդին, բացի հաղթող ճանաչված ընկերությունից, ևս երեք իրավաբանական անձ է մասնակցել՝ LA IMPORT ՍՊԸ-ն, «Արմեն Մստոյան» ԱՁ-ն և «Շինարար Արգո» ՍՊԸ-ն։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այս երեք ընկերությունները նախ աստղաբաշխական գներ են առաջարկել, բայց կեսից դադարեցրել մասնակցությունը մրցույթին։ Թե ինչու են նրանք այս քայլին դիմել, ավելի վաղ Factor.am-ին բովանդակային պատասխան չէին տվել։
Այս գործընթացը հայտնվել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում։ Կոմիտե են հրավիրվել աճուրդին մասնակցած ընկերությունների ներկայացուցիչները, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները։ Գործընթացի շրջանակներում ՀՈԱԿ-ից փաստաթղթեր է պահանջել իրավապահ կառույցը։

ՀԿԿ-ից այսօր առանց մասնավորեցնելու հաստատեցին նաև առնչվող անձանց կոմիտե հրավիրելու, ինչպես նաև փաստաթղթեր պահանջելու տեղեկությունները։ «ՀՈԱԿ-ից փաստաթղթեր են պահանջվել ստուգողական գործողությունների շրջանակներում»,-ասացին կառույցից՝ միաժամանակ նշելով, որ ստուգողական գործողություններից հետո անհրաժեշտ հիմքեր չեն հայտնաբերվել քրեական վարույթ նախաձեռնելու համար։

Երևանում թեղիների հատումից հետո տնկվող ծառերի մատակարար «Բերրի Վորլդ» ՍՊԸ-ն Երևանի քաղաքապետարանի հետ յոթ պայմանագիր է կնքել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 198 մլն 632 հազար դրամ։

Պետական գնումների համակարգի ուսումնասիրությունից Factor TV-ն պարզել է, որ այս բազմամիլիոնանոց գործարքների մեծ մասն իրականացվել է 2023 թվականին։ Միայն 82 մլն դրամ արժեցող պայմանագիր է կնքվել այս տարի։ Նույն աղբյուրի համաձայն՝ քաղաքապետարանը ծառայությունները ձեռք է բերել էլեկտրոնային աճուրդի միջոցով։

Factor TV-ի ուսումնասիրության ընթացքում պարզել էր նաև, որ վերջին տարիների մի քանի աճուրդներում հաղթող ճանաչված ընկերության սեփականատեր Դավիթ Աբովյանը նախկինում համագործակցել է Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի հետ։ Տիգրան Ավինյանն այս թեմայով Factor.am-ի հարցին պատասխանելով նշել էր, որ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում։ Իսկ ահա հակակոռուպցիոն ոլորտի փորձագետ Վարուժան Հոկտանյանը մանրակրկիտ ուսումնասիրության անհրաժեշտություն է տեսնում։

 

Նարեկ Կիրակոսյան