Փաշինյանը` «դրախտում». ինչ է տեղի ունեցել տնկիների մատակարարման գործարքում, ՀԿԿ-ն լռում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը գովեստի խոսքեր է շռայլում Երևանին շուրջ 200 մլն դրամի ծառեր մատակարարած ընկերության տնկարանում։ Օրերս հրապարակված տեսանյութին կից Փաշինյանը գրել էր. «Չմշակվող հողատարածքները վերածվել են դրախտավայրի»։ Վարչապետը Տավուշ կատարած այցի շրջանակում շաբաթ օրն էր այցելել «Բերրի Վորլդ» ընկերություն։ Նիկոլ Փաշինյանի այցը, գուցե, այսքան ուշադրության չարժանանար և համարվեր տնտեսվարողին խրախուսելու քայլ, եթե ռիսկեր չլինեին այս ընկերության և Երևանի քաղաքապետարանի գնման գործընթացներում։

Մայրաքաղաքում հաստաբուն ծառերի հատման և սակուրաների ու նորաոճ այլ ծառերի տնկման ֆոնին Factor TV-ն ուսումնասիրել էր գործընթացի կարևոր մի դրվագ՝ ով է տնկիների մատակարարն ու ինչպես է ընտրվել։ Մենք պարզել էինք, որ տնկիները քաղաքապետարանը ձեռք է բերել էլեկտրոնային աճուրդի միջոցով հենց «Բերրի Վորլդ»-ից, ուր օրերս այցելել է Փաշինյանը։ Աճուրդին, բացի հաղթող ճանաչված ընկերությունից, ևս երեք իրավաբանական անձ է մասնակցել՝ LA IMPORT ՍՊԸ-ն, Արմեն Մստոյան ԱՁ-ն և «Շինարար Արգո» ՍՊԸ-ն։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այս երեք ընկերությունները նախ աստղաբաշխական գներ են առաջարկել, բայց կեսից դադարեցրել մասնակցությունը մրցույթին։

Այս գործընթացը հայտնվել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում։ Կոմիտե են հրավիրվել աճուրդին մասնակցած ընկերությունների ներկայացուցիչները, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները։ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը թվարկում է՝ իր աշխատակիցներից ովքեր են հրավիրվել իրավապահ կառույց։

Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը չի բացահայտում, թե ինչու է աճուրդին մասնակցած ընկերությունների և ՀՈԱԿ-ի ներկայացուցիչներին հրավիրել կոմիտե։ Արդեն երկու ամիս է՝ Factor TV-ի այս հարցումն անպատասխան է մնում։ Մինչ իրավապահ կառույցը համառորեն լռում է, Factor TV-ին նոր տեղեկություններ են հայտնի դառնում։ ՀԿԿ-ն խուզարկություն է իրականացրել ՀՈԱԿ-ում։ Այս տեղեկությունը հաստատեց նաև Արմեն Բեգոյանը։

Երևանի քաղաքապետարանի վերահսկողության ներքո գտնվող ՀՈԱԿ-ի աշխատակիցների՝ ՀԿԿ հրավիրվելու տեղեկությունը զարմացրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Այդուհանդերձ, Ավինյանն այստեղ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում, չնայած փաստին, որ վերջին տարիներին մի քանի աճուրդներում հաղթող ճանաչված ընկերության սեփականատերը նախկինում համագործակցել է Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի հետ։ Արդյո՞ք այս համագործակցությունը կարող էր որևէ կերպ ազդել աճուրդի ընթացքի վրա։ Տիգրան Ավինյանն այդ օրը դեռ հարցը չլսած՝ սպառնացել էր դատարանով։

Երբ գործարքը ՀԿԿ-ի ուշադրության կենտրոնում է, ինչպե՞ս է ընկալվում վարչապետի այցը ընկերություն. ԹԻՀԿ հակակոռուպցիոն ոլորտի փորձագետ Վարուժան Հոկտանյանի համար այս իրավիճակը հարցեր է առաջացնում։

Այս պահին չկա նաև հարցի պատասխանը, թե ինչու է ՀԿԿ-ն ամիսներ շարունակ խուսափում թեմայի վերաբերյալ սպառիչ մեկնաբանություն տալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան