Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի եզրափակիչում Դավթյանը հավաքել է 14.850 միավոր և երրորդ անգամ նվաճել Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը: Եվրոպայի 2024 թվականի առաջնության չեմպիոնը Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեկ Ջերմանն է: Նա հավաքել …

