Տաթև-Աղվանի ճանապարհահատվածում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն
Հասարակություն
07.08.2024 | 19:46Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/ (Սյունիք) ավտոճանապարհի 0-ից 19-րդ կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ օգոստոսի 8-ին‚ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։
«Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդմամբ՝ ժամը 10-ից 20:00-ն ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները նշված հատվածը կարող են շրջանցել Մ-2-Նորավան-Տաթև ճանապարհով։