Լավ է, որ Հայաստանի ռեկորդ սահմանեցի, բայց ինձնից այնքան էլ գոհ չեմ. վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ ՕԽ-ին մասնակցելու մասին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում այսօր հանդես է եկել 800 մետր վազք մրցատարածությունում և ցույց տվել 1:49.91 վայրկյան արդյունք, ինչը Հայաստանի նոր ռեկորդ է:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ ամփոփելով իր մրցելույթը՝ Երվանդ Մկրտչյանը նշել է՝ առաջին Օլիմպիական խաղերին մասնակցությունը կարելի է հաջող համարել Հայաստանի ռեկորդ սահմանելու առումով. «Լավ է, որ Հայաստանի ռեկորդ սահմանեցի, բայց ինձնից այնքան էլ գոհ չեմ, քանի որ կարծում եմ՝ սա իմ առավելագույնը չէր: Վաղը ևս մեկ մեկնարկ ունեմ. կփորձեմ բարելավել արդյունքս: Ես միջին տարածությունների վազորդ եմ՝ 800 և 1500 մետր, որոնք իրար բավական մոտ են: Կարծում եմ՝ արագության խնդիր ունեցա, ինչի վրա պետք է աշխատեմ»:

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում անցկացվող աթլետիկայի մրցումներին շուրջ 70 հազար հանդիսական էր հետևում: Երվանդ Մկրտչյանը խոստովանում է՝ սա մեծ ճնշում էր.

«Առաջին անգամ էի այսքան մեծ թվով հանդիսականների ներկայությամբ վազում: Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների եմ մասնակցել, բայց նման բան չէի տեսել: Մթնոլորտը շատ տպավորիչ էր, բայց նաև՝ ճնշող: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է ընթանում: Կազմակերպչական առումով ամեն ինչ շատ բարձր մակարդակի է: Ինչ վերաբերում է իմ մարզումներին, ապա վերջին երկու շաբաթում հենց Փարիզում շատ լավ պատրաստություն եմ անցել և բարձր տրամադրություն ունեմ»:

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը Երվանդ Մկրտչյանի ցույց տված արդյունքը բավարար է համարում:
«Երվանդը Հայաստանի առաջատար վազորդներից է. շատ ուրախ եմ, որ զգաց Օլիմպիական խաղերի շունչը, փորձ ձեռք բերեց և նաև Հայաստանի ռեկորդ սահմանեց: Հուսով եմ՝ վաղվա մրցելույթում էլ ավելի կլավացնի իր արդյունքը: Աթլետիկայի մրցումներն Օլիմպիական խաղերի զարդն են:

Իհարկե, կցանկանայի, որ Հայաստանի աթլետիկայի հավաքականի ավելի մեծ թվով մարզիկներ լինեին այստեղ ու մասնակցեին այս խաղերին»,- ասում է Ռոբերտ Էմմիյանը: