ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կուրսկի շրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ

Լուրեր

09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի ԶՈՒ-ի ստորաբաժանումների ոչնչացման գործողությունը շարունակվում է։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ անցած գիշերվա ընթացքում ռուս զինվորականները սահմանապահների հետ «շարունակել են ոչնչացնել ուկրաինական զինված ուժերի կազմավորումները Կուրսկի շրջանի՝ ռուս-ուկրաինական սահմանի անմիջական հարևանությամբ»։

ՌԴ ռազմական գերատեսչությունը նաև պնդում է, թե ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը Ռուսաստանի տարածքի խորքում թույլ չի տրվել, օդային, հրթիռային և հրետանային հարվածներ են հասցվել։

«Հակառակորդի ռեզերվներին հարված է հասցվել Բասովկա, Ժուրավկա, Յունակովկա, Բելովոդի, Կիյանիցա, Կորչակովկա, Նովայա Սիչ, Պավլովկա, Գորոդիշչե, Սումի շրջանի բնակավայրերում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռուս զինվորականների վարկածով՝ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում կորցրել են 50 միավոր զրահամեքենա, այդ թվում՝ յոթ տանկ, ութ զրահափոխադրիչ, հետևակի երեք մարտական ​​մեքենա, երկու «Բուկ M1» հակաօդային պաշտպանության համակարգ և այլն։ Նշվում է նաև, թե ուկրաինացի զինվորականները վերջին 24 ժամվա ընթացքում  անձնակազմի շրջանում մեծ կորուստներ են կրել։