29 Ապրիլ 2024 | 14:05
Տաջիկստանի ԱԳՆ-ն ահազանգում է՝ Մոսկվայի օդանավակայաններում հազարից ավելի տաջիկստանցիներ են պահվում
Տաջիկստանի ԱԳ նախարարությունը հայտնում է, որ Մոսկվայի օդանավակայաններում պահվում են երկրի հազարից ավելի քաղաքացիներ, որոնք փորձում են հասնել Ռուսաստան, գրում է Current time-ը: Նշվում է, որ տաջիկստանցիները պահվում են ոչ նորմալ սանիտարահիգիենիկ պայմաններում և չեն ապահովվում տաք սնունդով։ Տաջիկստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ միայն «Վնուկովո» օդանավակայանի ժամանակավոր պահման գոտում մինչև ապրիլի 28-ը երկրի 954 քաղաքացի է գտնվել, …