Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի ներկա իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հիմնված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնությունների վրա։

