Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ինժեներական քաղաք» և ծանոթացել վերջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել «Ինժեներական քաղաքում», ծանոթացել տարածաշրջանում դեռևս միակ՝ «Ազնավուր» անվանումով գերհամակարգչի հնարավորություններին: Բագրատ Ենգիբարյանը …

